Փարիզյան ողբերգությունը սպասելի էր

12115595_912668368817113_7604431065075083582_n

Այն ինչ տեղի ունեցավ այսօր գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասելի էր…Իբրև թե «Իսլամական պետության» և «Ալ Ղայդայի» դեմ հակաահաբեկչական պայքար մղող Ֆրանսիան,որն իր ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատճառով ավելի շատ այդ ահաբեկչական կազմակերպությունների հետ «կռիվ-կռիվ էր խաղում» Սիրաիյում և Իրաքում, ինքը դարձավ սարսափելի ահաբեկչությունների զոհ..Վերջին տվյալներով Փարիզի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների և կրակոցների հետևանքով զոհվել է 158 մարդ,իսկ 200-ից ավելը վիրավոր են…Այս ահաբեկչությունները նաև ոչնչացրեցին «տոլերանտ» Ֆրանսիայի մասին հեքիաթը…Փարիզը դարձավ իր իսկ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ զոհը…Նաև սա ցույց տվեց Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտաքին քաղաքականության անհեռատեսությունն ու սնանկությունը… Պատմությունը ցույց է տվել,որ երբ Ֆրանսիան գործում է ԱՆԿԱԽ,ապա նա նույնիսկ ՄԵՆԱԿ կարողանում է պայքարել իր դեմ ծառացած արտաքին վտանգների դեմ…Դա ապացուցում են նախագահներ Շառլ դը Գոլը,Ֆրանսուա Միտերանը,Ժակ Շիրակը և նույնիսկ Նիկոլա Սարկոզին…ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկիչների հետ սիրախաղի մեջ մտնելու հետևանքն այսպիսինն էր լինելու…ԻՊ-ը և ալ-Նուսրան,որն Ալ-Ղայդայի սիրական մասնաճյուղն է,մեծ հովանավորչություն էին ժամանակին վայելում Վաշինգտոնից,Լոնդոնից,Անկարայից….Էլ չեմ ասում արաբական միապետությունների ղեկավարների կողմից նրանց օգնելու մասին…
Լիբիայի,Իրաքի և Սիրիայի ժողովուրդների ողբերգությունը( վերջին տվյալներով չորս տարվա մեջ Սիրայաում ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև բախումների պատճառով մոտ 250 հազար մարդ է զոհվել) իրենց «արձագանքներն» արդեն տալիս են Եվրոպայում…Խոսքս հարյուր հազարավոր փախստականներևի մասին չէ…Սիրիայում և Իրաքում ծանր վիճակում հայտնված ահաբեկիչները ՊԱՏԺՈՒՄ են իրենց վաղեմի հովանավորներին,որոնք հիմա բացի դիվանագիտական աջակցությունից ոչնչով դեռ չեն կարող օգնել նրանց…
Այս ողբերգությունը պետք է սթափեցնի ֆրանսիացիներին…Ու ոչ միայն նրանց…
Հ.Գ.Տեսնե՞ս հումորասեր և ԱԹԵԻՍՏ Charlie Hebdo-ն հիմա էլ ծաղրանկարներով կարձագանքի Փարիզում տեղի ունեցած այս ողբերգությանը…

Գագիկ Համբարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *