Թուրքիան ԹԱՂԵՑ Ռուսաստանի ԳԱԶԱՅԻՆ ծրագրերը

11182359_827249174025700_4606425948327759157_n

Այսօր Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել…Ըստ վերջինիս Թուրքիան և Ռուսաստանը չեն կարողացել ՎԵՐՋՆԱԿԱՆ պայմանագիր ստորագրել «Թուրքական հոսանք» գազատարի շինարարության վերաբերյալ…Սա նշանակում է,որ պաշտոնական Անկարան ԹԱՂԵՑ ՌԴ նախագահ Վ.Պուտինի իդեա-ֆիքս ծրագիրը,որով վերջինս ցանկանում էր էլ ավելի մեծացնել Մոսկվայի ազդեցությունը Եվրոպայի գազի շուկայում՝ի հակառակ Եվրամիության փորձերին,որով Բրյուսելը ցանկանում է մեղմացնել ռուսական «Գազպրոմից» իր կախվածությունը…ՌԴ նախագահ Վ.Պուտինը ի սկզբանե ցանկանում էր այդ գազատարը կառուցել Սև ծով-Բուլղարիա և հետագայում դեպի «Արևմուտք» ուղղությամբ…Սակայն անցյալ տարեվերջին Բուլղարիան Եվրամիության ճնշումներից հետո հայտարարեց,որ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ է Մոսկվայի կողմից հովանավորվող «Հարավային հոսանք» գազատարի շինարարությունը…2014 թ.դեկտեմբերի 2-ին Վ.Պուտինը մեկօրյա այցով ժամանեց Անկարա և «անկախ ու հարցեր լուծող» իր թուրք գործըներոջ հետ ստորագրեց «Թուրքական հոսանք» գազատարի շինարարության մասին համաձայնագիրն,ըստ որի «Գազպրոմը» նախատեսում էր դրանով մոտ 50 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել եվրոպական շուկա…Սակայն Ռ.էրդողանը,որը փորձում էր խաղալ Արևմուտք-Ռուսաստան հակասությունների վրա այսօր ստիպված եղավ ընտրություն կատարել ի ՎՆԱՍ Ռուսաստանի…Այս ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ հայտարարությանը գումարվեց ևս մեկը՝Բաքվից…Ադրբեջանի էներգետիկայի նախախար Ն.Ալիևի և Բաքվում ԱՄՆ դեսպան Ռ.Սեկուտայի հանդիպման արդյունքում երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել…Ն.Ալիևը հայտատարել է,որ «Հարավային գազային հոսանք» գազատարի շինարարությունը,որի թիկունքում կանգնած են Վաշինգտոնը և Բրյուսելը,իրականացվում է ըստ ժամանակացույցի և Բաքվի համար շատ կարևորը այդ և TAP-ի ԱՄՆ-ի կողմից ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ,ինչպես դա եղավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության ժամանակ…
Քիչ առաջ ռուսական ԶԼՄ-րը հաղորդեցին,որ «Գազպրոմը» ԽԶԵԼ է իտալական Saipem ընկերության հետ պայմանագիրը,որը պետք է կառուցեր ՌԴ-ից Թուրքիա գազամուղի առաջին հատվածը՝պատճառաբանելով,որ Մոսկվային և Անկարային չի հաջողվել վերջնական համաձայնության գալ «Թուրքական հոսանք»-ի վերաբերյալ…Պաշտոնական Մոսկվան ընդունեց,որ ՊԱՐՏՎԵԼ է…
Հ.Գ.Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը,որը սիրում է իրեն ներկայացնել ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ և «հարց լուծող» քաղաքական այր ապացուցեց,որ ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ…Վ.Պուտինի բավական ՀԱՋՈՂ առաջարկին,որն ընդունում են նույնիսկ թուրքական և ազերիական ԶԼՄ-րը,Եվրամիություն ձգտող,ՆԱՏՈ-ի անդամ և իր տարածքում ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Թուրքիան ՉԷՐ կարող դրական պատասխանել…Վաշինգտոնը,Բրյուսելը և ԻՐԱԿԱՆՈՒՄ «հարցեր լուծող» եվրոպական մայրաքաղաքները հասկացրեցին Թուրքիային,որ ՉԿՏՐՎԻ իրականությունից և չմոռանա իր իրկական ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ…Ինչպես ՌԴ նախագահ Վ.Պուտինը ժամանակին «տապալեց «Հայաստանի ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ քաղաքականությունը,այնպես էլ «Եվրոպան» և ԱՄՆ-ն հասկացրեցին Անկարային չզայրացնել իրենց…Սա շատ մեծ հարված էր Մոսկվային,որը փորձում է ճեղքել Արևմուտքի շրջափակումը և բոլորին ցույց տալ,որ ոչ միայն չի զիջում իր դիրքերը,այլև ԱՄՐԱՊՆԴՈՒՄ է դրանք…Եթե այս անհաջողությանը գումարենք նաև նավթի գների շարունակ անկումը և Թեհրանի վրայից հանվող պատժամիջոցները,ապա ՌԴ-ի վիճակը էլ ավելի է ծանրանում ոչ միյան աշխարհաքաղաքաական,այլև տնտեսական առումով…
Հետաքրքիր է,թե ինչպե՞ս Անկարային և Բաքվին կպատասխանի Մոսկվան և ինչ իրավիճակում է հայտնվելու Հայաստանը…

Գագիկ Համբարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *