Թուրքիայում կձևավորվի՞ ԿՈԱԼԻՑԻՈՆ կառավարություն

11406961_846700848747199_7898341363198998224_n

Թուրքական Posta թերթի տեղեկություններով երկրի նախագահի հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությանը» հաջողվել է Դեվլեթ Բախչելիի ղեկավարած «Ազգայնական շարժում կուսակցության» հետ ձևավորել ԿՈԱԼԻՑԻՈՆ կառավարություն…Հիշեցնեմ,որ այս ՄՈԼԻ ՀԱՅԱՏՅԱՑ և ֆաշիստական կուսակցությունը վերջին պարլամենտական ընտրություններում ստացավ ընտրողների ձայների 16,4% և օրենսդիր մարմնում ունի 80 պատգամավոր…Ըստ թուրքական պարբերականի, Ռ.Էրդողանը նախընտրել է կոալիցիա ձևավորել ՀԵՆՑ այս քաղաքական ուժի հետ,որը ավելի ՄԵՂՄ պահանջներ է ներկայացրել…Այսպես,Դ.Բախչելին պահանջել է արտգործնախարար նշանակել «Իսլամական համագործակցության կազմակերպության» նախկին ղեկավար Էքմելեդին Իսհանօղլուին…Թուրքիայի օրենսդիր մարմնի ղեկավար կդառնա «Ազգայնական շարժում կուսակցության» անդամներից մեկը…Ռ.Էրդողանը նաև համաձայնել է Ներքին գործերի նախարարի և ֆինանսների նախարարի պաշտոնները ևս տրամադրել ԱՇԿ-ին(MHP)… ՆԳՆ-ի նախկին ղեկավար Մուրադ Բեշիշօղլուն կվերադառնա իր պաշտոնին,իսկ Թուրքիայի Կենտրոնական Բանկի նախկին ղեկավար Դիրմուշ Յլմազը կդառնա ֆինանսների նախարար…
Հ.Գ.Եթե այս լուրը հաստատվի,ապա կիրականանան ամենահոռետեսական կանխատեսումները հայ-թուրքական հարաբերությունների ապագայի հարցում…Ֆաշիստական գաղափարախոսությամբ հայտնի «Ազգայնական շարժում կուսակցությունը» և նրա պարագլուխ Դեվլեթ Բախչելին ՄԻՇՏ հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեմ…Դ.Բախչելին 2009 թ-ին. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կատաղի քննադատողներից էր,ով մեղադրում էր վարչապետ Ռ.Էրդողանին ազգային շահերը ոտնահարելու և Ադրբեջանին ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ մեջ…Հիշեցնեմ,որ «Ազգայնական շարժում կուսակցութունը» ԱՀԱԲԵԿԻՉ Արփասլան Թյուրքեշի «Գորշ գայլեր» կազմակերպության հետնորդն է…Դ.Բախչելին հայ հասարակությանը հայտնի դարձավ,երբ 2010 թ. հոկտեմբերի 1-ին իր համախոհների հետ Անիի եկեղեցիներից մեկում ՆԱՄԱԶ էր կազմակերպել…Իր այս քայլը Դ.Բախչելին «բացատրեց» հետևյալ կերպ.»Նամազ անելով Անիում, մենք, այդպիսով, կբացենք խորհրդարանի աշնանային նստաշրջանը և կհիշենք մեր ուսուցիչ Արփասլան Թյուրքեշին»…

Գագիկ Համբարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *