Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ իր խոսքի տերը եղավ

timthumb

Մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը հնարավոր է որոշակի չափովբարելավել նույնիսկ պետական աջակցության բացակայության պայմաններում. դրա համար ընդամենը կամք է պետք և համապատասխան որակական հատկանիշներ ունեցող մարդիկ: Խոսքս, իհարկե, նաև հնարավորություն ունեցող մարդկանց մասին է, ովքեր իրենց ռեսուրսները կարող են ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի բարօրությանը: Ցավոք, ոչ բոլոր հնարավորություն ունեցողներն են դա գիտակցում կամ ցանկանում անել, սակայն, այնուամենայնիվ, նրանց աչքի առջև կան մարդիկ, ում փորձել նմանվելը նրանց չէր խանգարի:

Գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես օգնության ձեռք է մեկնել գյուղացիներին՝ խաղողի մթերման հարցում: Ավանդույթի համաձայն, Ծառուկյանը հանդիպել է Արարատի ու Արմավիրի մարզերի խաղողագործների հետ և հայտարարել, որ անկախ նրանից, որ մթերվող բերքի ծավալներն ավելանում են, և իրականում ինքն այդքան տեղ չունի խաղող ընդունելու, սակայն միևնույն է՝ բոլորի ապրանքը (ըստ պայմանավորված քանակության) ընդունվելու է և բոլորը ժամանակին վճարվելու են նույն չափով:

Այսպիսով, գյուղացիները ունենում են որոշակի եկամտի երաշխիք, շատերը ազատվում են նորից բանկերից վարկեր վերցնելու սպառնալիքից: Մի առիթով արդեն նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանը միայնակ ավելի շատ բան է անում մեր մանր ու միջին գործարարների, նաև գյուղացիների համար, քան Հայաստանի բոլոր բանկերը միասին վերցրած: Եվ այս ամենն անելու համար ընդամենն անհրաժեշտ է կամք, որը Գագիկ Ծառուկյանի մոտ կա, ինչպես նաև սեփական խոսքի տերը լինելու հատկանիշ: Իսկ դա նշանակում է, որ եթե մի բան խոստացել ես մարդկանց, պետք է կատարես խոստումդ, նույնիսկ եթե պարզվի, որ դրանից նյութական վնաս ես կրելու:

Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ցույց տվեց, որ պատրաստ է վարվելու նաև այդպես ևհերթական անգամ ապացուցեց, որ կան սեփական ժողովրդի և երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներ, որոնք դժվար պահին նույնիսկ սեփական միջոցների հաշվին կկանգնեն համերկրացու կողքին: Մնում է հուսալ, որ մյուս գործարարներն էլ կփորձեն գոնե մի փոքր ընդօրինակել Ծառուկյանին:

Արամ Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *