Բարձրաձայնվող խնդիրներին տեղում տրվող լուծումներ. Գագիկ Ծառուկյանը մեկնել է Արարատի մարզ (տեսանյութ)

timthumb

Մեծամասշտաբ աջակցություն խաղողի բերք մշակող բոլոր գյուղացիներին. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, գարնանային գյուղատնտեսական աշխատանքներից առաջ մեկնել է Արարատի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ:

Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը լուծում է տվել նրանց մտահոգող բազմաթիվ խնդիրների՝ խաղողի մթերման գնից մինչև նոր պայմանագրեր ու հերթերի կանոնակարգում:

«Ըստ ավանդույթի՝ ամեն տարի գարնանը մենք հանդիպում ենք, զրուցում ենք, որպեսզի ձեզ տանք այն՝ ինչ անհրաժեշտ է:

Անկախ ամեն ինչից, այդ թվում՝ տնտեսական ճգնաժամից, մենք որպես գործընկերներ, որ միասին արդեն երկար տարիներ է՝ աշխատում ենք, ամեն տարի հանդիպելու ենք:

Այսօր նույնպես, ինչ-որ պահանջել եք, այդ ամենը կա, և բոլորը հանձնվելու է ձեզ, որ գնաք հանգիստ ձեր խաղողը մշակեք»,- ասաց Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *