Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է եվրոպացի և հայ գործարարների հանդիպում (տեսանյութ)

Gagik-Tsarukyan

Գործարար կապերի ու ծանոթությունների հաստատումից՝ մինչև գործակցության նոր եզրեր ու համատեղ ծրագրեր: Հայ արտադրողների առջև երեկվանից նոր շուկաներ են բացվել: «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում են Եվրոպայում խոշորագույն «Սե Ցե Սե» դիզայն ընկերությունների խմբի համասեփականատերերն ու ներկայացուցիչները:

Այցելության նպատակը նոր գործընկերներ գտնելն ու հայկական արտադրանքը եվրոպական շուկայում ներկայացնելն է: Դեռ ամիսներ առաջ Չեխիա կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը, հանդիպելով նրանց հետ, խոստացել էր օգնել Հայաստանում բիզնեսի ցանկացած ճյուղի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու գործում: Այսօր արդեն շուրջ 100 գործարարի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *