Այնպես չէ, որ մարդը գնում, աշխարհը ման է գալիս, հետո գալիս, ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ. Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի մասին

AJ-naxagah-

«Դե մեր ժամանակներում յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն է բարձրացնում։ Այդպիսի ժամանակներ ենք ապրում։ Մարդիկ են, իրենց մտքերն ունեն, ասում են։ Եթե այդ մտքերն այնպիսին լինեն, որ արժանանան ժողովրդի հավատամքին, ուրեմն միտքը առաջ կգնա, եթե ոչ, ուրեմն ասում են հենց այնպես»։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատրա Սամվել Բաբայանի կողմից Հայկական բանակի սպառազինության վերաբերյալ բարձրացրած խնդիրներին՝ նման կարծիք հայտնեց։

ԱԺ նախագահի խոսքին հետևեց լրագրողի հարցը՝ այսինքն, Սամվել Բաբայանը սեփական խնդիրնե՞րն է լուծում, որին ի պատասխան, Գալուստ Սահակյանն իրեն հատուկ ոճով պատասխանեց. «Չեմ կարծում, թե իր կամ ինչ-որ մեկի խնդիրներն է  լուծում։ Դրա համար կողմնորոշված պետք է պատասխանես հասարակությանը՝ ինչի համար և ինչ խնդիր ես ուզում լուծել»։

Անդրադառնալով Բաբայանի՝ հնարավոր պաշտոնի նշանակվելու հարցին, Գալուստ Սահակյանը բավական կոշտ պատասխանեց. «Այնպես չէ, որ մարդը գնում աշխարհը ման է գալիս, հետո գալիս, ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ։ Ես Սամվել Բաբայանին չեմ տեսել, որ իմանամ ինքը պաշտոն ուզում է, թե ոչ»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *