Միակ ընդդիմությունը ժողովուրդն է

14419_802703949811153_7355854004384291109_n
Երբ կենտրոնից հրահանգվում է փչացնել կամ գովաբանել որևէ քաղաքական գործչի, այդ «սրբազան» գործին լծվում են ոչ միայն իշխանության մանկլավիկներն ու սութի ընդդիմադիրները, այլև այդ նույն սուբյեկտների կողմից սարքած` անկախներն ու վերլուծաբանները:
Երբ ժողովուրդը միահամուռ ու առանց առաջնորդ որոշում է ընդվզել, ապա միանգամց հայտնվում են իրենց քաղաքական գործիչ երևակայողներն ու մեկ մարդու կուսակցությունների առաջնորդները, որպեսզի փորձեն ստանձնել «առաջնորդի» թափուր հաստիքը…
Անցած տարիները ապացուցեցին, որ մենք չունենք ազնիվ առաջնորդներ և ընդդիմությանում և իշխանության մեջ, որ իրենց այդպիսին երևակայողները քաոսի վերածեցին մեր երկիրը և մեզ հասցրեցին ամենաստորին մակարդակի: Նմաններին սպասարկողները ու նմանների կողմից խաբվածները իրենց տերերի ջախջախիչ անհաջողությունները փորձեցին արդարացնել կամ ներկայացնել, որպես հեռատես ու իմաստուն քայլեր: Արդյունքում մենք ունենք մի իշխանություն, որը օր օրի մեր կյանքը ավելի է մոտեցնում դժոխքի: Քաղակակիրթ որևէ երկրում նման իշխանությունները ամենաքիչը ամոթից գետինը կմտնեին, իսկ մեզ մոտ նրանք շարունակում են գռփել ամեն հնարավոր միջոցներով, որովհետև ստանում են իրենց իսկ կողմից գռփված ու ստորացված հասարակության մի մասի մշտական աջակցությունը: Երբ վերջիններիս անվանում ես ստրուկ, սրանք ընդվզում են ու բորբոքվում:
Ստրուկ չի արդյոք այն մարդը, որի արժանապատվությունը ոտնահարվում է ամեն օր, որը իշխանական կերակրատաշտակից եկող բուրմունքը վայելելու համար պատրաստ է լպստել այդ նույն կերակրատաշտակից լափողների կոշիկները:
Սա դեռ սկիզբն է:
Թանկանալու է ամեն բան:
Հարկային բեռը ավելի է ծանրանալու:
Միջին խավի հատուկենտ մնացած ներկայացուցիչները սահուն կերպով համալրելու են անապահով խավի շարքերը:
Հանրապետությունը վերածվելու է թագավորության:
Այս ամենը ոչ Վանգայի, ոչ էլ 6-րդ զգայարանի մոգերի կանխատեսումները չեն: Այս ամենը մեր մոտավոր ապագան է: Կարծես թե համբերության բաժակը պիտի լցված լիներ, բայց պարզվում է, որ մեր մոտ այդ բաժակը անծայրածիր օվկիանոս է:
Երիտասարդների մի հոծ զանգված փոխանակ պայքարի` ընտրել է զնաչոկավոր ու ժելեյած մազերով կարյերիստ կուսակցականի կարգավիճակը: Ժողովրդի մեծ մասը արդեն պարտքով է մուծում կոմունալ վճարումները, իսկ սրանք ընտրել են ըստ իրենց հասցեավորված, բայց իրականում բացարձակ որևէ մեկին չհուզող ու վերացական դարձած «հիշում եմ ու պահանջում» կարգախոսով ապրելու տարբերակը: Սրանք անգամ չեն հասկանում, որ շուտով այլևս ոչ հիշելու բան կմնա, ոչ էլ պահանջելու:

Գարիկ Պետրոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *