Ադրբեջանական բանակը պարզապես կփլվի ներսից (+ տեսանյութեր)

Ադրբեջանական զինված ուժերը հնարավոր պատերազմի ժամանակ.

Վերջին 2 տարում հաճախ են շրջանառվում լուրեր Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ զենք-զինամթերք գնելու վերաբերյալ: Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանի ֆինանսական պոտենցիալն անհամեմատ մեծ է հայկականից, հետևաբար զարմանալ պետք չէ գնումների նման հաճախության ու չափերի մասին: Այո, գնում են զենք, զինամթերք: Բայց վաղուց ապացուցված ճշմարտություն է այն, որ զենքի որակն ու քանակը չէ, որ վճռում են մարտի կամ պատերազմի ելքը: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի բնակչությունը մոտ 3 անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից: Սակայն մոռանում ենք նշել, որ այդ 3 անգամ ավել բնակչության մոտ 27%-ը թուրքեր չեն:

Ըստ ոչ ադրբեջանական մի շարք չեզոք աղբյուրների մեր հարևան երկրում բնակչության 11.5%-ը կազմում են լեզգիները, 12%-ը թալիշները, 2%-ը ավարները, 1%-ը ցախուրները, 0.5%-ը ուդինները և այլն: Այդ նույն համամասնությունն էլ բնական է տեղափոխվում է Ադրբեջանի զինված ուժեր: Վերոնշյալ ազգերի վիճակը Ադրբեջանում շատ մեղմ ասված ահավոր վիճակում է: Նրանց արգելվում է դասավանդել մայրենի լեզվով, ունենալ մայրենի լեզվով ռադիո-հեռուսատեսային հաղորդումներ, գրականություն, թերթեր և այլն: Ազգային փոքրամասնությունների ոչ թրքացած ներկայացուցիչներին արգելվում է զբաղեցնել պաշտոններ: Ազգային մտածողության համար շատերը ենթարկվում են ճնշումների, հալածանքների ու բանտարկության: Վիճակն ավելի ծանր է զինված ուժերում: Այստեղ չգրված օրենք է դարձել ծառայության մեկնած նորկաոչիկներից ընտրել և առաջնագիծ ուղարկել ազգությամբ ոչ թուրքերին: Շփման գծում մարտական կորուստների զգալի մասը կազմում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Կարծես թե Ադրբեջանի իշխանությունները ներքին կարգով մարտական կորուստների միջոցով կրճատում են ազգային փոքրամասնությունների թվաքանակը: Ադրբեջանի տխրահռչակ բանակում այլազգիների նկատմամբ ճնշումները, ծաղրուծանակը և բռնություններն ամենօրյա սովորական երևույթ են: Ադրբեջանի զինված ուժերի բացասական կողմերից է նաև բանակում տարածված արվամոլության բարձր աստիճանը: Հիշենք թեկուզ 2010-ին մեծ հնչեղություն ստացած դեպքը, երբ 3 հոգով մարտական հենակետում բռնաբարել էին ամբողջ դասակը:

Արդեն այսօր լեզգիների, թալիշների և մյուսների մոտ կոչեր են հնչում չխառնվել, չմասնակցել հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմին: Իսկ թե ինչ կկատարվի թշնամու բանակում հնարավոր պատերազմի դեպքում դժվար չէ պատկերացնել: Ադրբեջանի զինված ուժերի թիվը կազմում է մոտ 70.000 մարդ: Ելնելով Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների թվաքանակի տվյալներից կարելի է ենթադրել, որ մեր վատ հարևանի բանակում մոտ 20.000 մարդ (26%) թուրք չէ, ու պոտենցիալ դասալիք կդառնա առաջին իսկ հնարավորության դեպքում: Շատերը դասալքությունից ավելի կգերադասեն հանձնվել հայկական կողմի բարեգթությանը, քանզի եթե սկսվեն պատերազմական գործողություններ հայկական կողմը թշնամու զինուժի ոչ թուրք ներկայացուցիչներին պարբերաբար կհորդորի ցած դնել զենքը, չկռվել հայերի դեմ ու կերաշխավորվի, որ հանձնվելու դեպքում նրանց կյանքին վտանգ չի սպառնա: Այսպիսով թշնամու զինուժի թվաքանակը պատերազմի առաջին օրերին կկրճատվի մոտ 26%-ով: Հաճախակի երևույթ կդառնան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից զինակից թուրքերին գնդակահարելու դեպքերը:  Ադրբեջանը, ինչպես Արցախյան գոյամարտի ընթացքում, այնպես էլ հիմա, կփորձի վարձկաններով ու ծայրահեղական իսլամիստներով համալրել իր զինված ուժերը: Սակայն ինչպես գիտենք նրանց ներկայությունը ոչնչով չօգնեց ազերի թուրքերին:

Ինչ վերաբերվում է հայկական զինուժին, ապա կարծում եմ կարիք չկա գրել մեր զինուժի բարոյահոգեբանական բարձր վիճակի ու պրոսֆեսիոնալիզմի մասին: Ինչ խոսք մեզ համար մեծ դեր կխաղա սփյուռքի նվիրյալների անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին: Ելնելով վերոգրյալից կարծում եմ, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսելուն պես ադրբեջանական բանակը պարզապես կփլվի ներսից: Դժվար թե այս ամենը չեն գիտակցում Բաքվում Ալիևն ու իր իշխող շրջապատը: Պատերզամն Ադրբեջանի կործանման սկիզբը կդառնա: Հիշենք տխրահռչակ ադրբեջանցի գեներալ Սուրիեթ Հուսեյնովին, որն իր զորքով Արցախ ուղարկված լինելով կատարեց հրաշալի զորաշարժ և 180 աստիճանի շրջադարձ կատարելով գրավեց Բաքուն, հիշենք Գերանբոյի գերտխրահռչակ գումարտակը, որոնք լքել էին բնակավայրերն ու մշտական տեղակայման վայրերը հայկական զորքերի մոտենալու լուրն առնելուց անմիջապես հետո:

Արման Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *