Ես թքած ունեմ Իսրայելի և Ադրբեջանի սադրիչների փորձերի վրա

հհ

Ռուսական ԶԼՄ-ների հարգելի գլխավոր խմբագիրներ: Ձեզ է ուղղված իմ ուղերձը:

Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասը ամբողջ շաբաթ զրպարտում էին ինձ, որ ես «փախել եմ Լեռնային Ղարաբաղ», թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Ստորանալու և այդ լուրերի սուտ լինելն ապացուցելու փոխարեն ես նախընտրեցի մի քանի օրով վերադառնալ Ռուսաստան, որպեսզի զրպարտողները լռեն:

Անցած երկուշաբթի Լեռնային Ղարաբաղում կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտնեցի Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որ վերադառնում եմ Ռուսաստան երեք օրով: Գրեթե բոլոր հեռուստակայանները և թերթերը տեղեկացրեցին միլիոնավոր ռուսաստանցիներին այդ մասին: Ժամանեցի, ինչպես և խոստացել էի՝ տեղի ունեցավ մեծ մամուլի ասուլիս Շերեմետևո օդանավակայանում, ամբողջ հինգշաբթի, ուրբաթ օրերը հանդիպել եմ մարդկանց հետ, հարցազրույցներ տվել, հանդես եկել ուղիղ եթերով, իսկ շաբաթ օրը հարյուրավոր հյուրեր եմ ընդունել ինձ մոտ՝ Սլոբոդայում:

Այսօր երրորդ օրն է, ինչ ես Մոսկվայում եմ և ես հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ ՌԴ իրավապահ մարմինները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել իմ հանդեպ: Այս թեման համարում եմ փակված, ես վերադառնում եմ Ղարաբաղ իմ կնոջ և երեխաների մոտ:

Ես շահավետ առաջարկ ունեմ այն ԶԼՄ-ների խմբագիրներին, որոնք մարդկանց սխալ տեղեկություն էին տվել՝ իբրև թե ես խուսափում եմ իրավապահներից և իբրև թե ինձ սպառնում է 15 տարվա ազատազրկում: Առաջարկում եմ, որ մաքրեք ձեր խիղճը և վերականգնեք իմ բարի համբավը՝ հրապարակելով իմ այս հաղորդագրությունը:

Ինչ վերաբերվում է Իսրայելի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք իմ դեմ քրեական գործ են փորձում հարուցել, ես կասեմ նրանց հետևյալ. որքան կարևոր էր ինձ համար ռուսական իրավապահ մարմինների կարծիքը իմ մասին, այնքան էլ ես թքած ունեմ Իսրայելի և Ադրբեջանի սադրիչների փորձերի վրա, որոնք օգտագործում են իրավաբանական մեխանիզմները, որպեսզի թույլ չտան իմ վերադարձը Ղարաբաղ:

Վերջ, ես վերադառնում եմ հինավուրց հայկական քաղաք Շուշի:

Փառք Հիսուս Քրիստոսին:

Գերման Ստերլիգով Vkontakte

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *