7-ամյա Կարինե Մեհրաբյանի ուրախ կատարումը՝ ռուսական «Ձայնը» նախագծի շրջանակներում (տեսանյութ)

Ռուսական «Ձայնը» նախագիծը շարունակվում է:  Տաղանդավոր փոքրիկների շարքում քիչ չեն նաև հայերը:

13-ամյա Արտյոմ Սեյրանյանից հետո, որն ի վերջո հայտնվեց Դիմա Բիլանի թիմում, այս անգամ էլ բեմում աշխույժ տրամադրություն ստեղծեց 7-ամյա Կարինե Մեհրաբյանը:

Փոքրիկ գեղեցկուհին կատարեց «Я деревенская» ռուսական երգը՝ ուրախացնելով ժյուրիի անդամներ Վալերի Մելաձեին, Դիմա Բիլանին եւ Նյուշային:

Աղջկա ելույթի ընթացքում, սակայն, միայն Նյուշան շրջվեց, իսկ երգի ավարտից հետո Դիմա Բիլանը ափսոսանքով նշեց.

«Էհ, երգը, կարծես թե, շուտ ավարտվեց…»:

Կարինեն ժյուրիի կոմից արժանացավ գովեստի խոսքերի, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարեց նրան՝ ճանապարհելով Նյուշայի թիմ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *