Ինչու՞ են ՀՀԿ-ականները անհանգստացած, այլ ոչ թե դեմ

149469_275428369218416_1473822984_n

Հանրապետականից մազալու կենդանի մեկ էլ հանրապետականն է: Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանին:

Դատեք ինքներդ. սույն պարոնը, ով ժամանակ առ ժամանակ աչքի է ընկնում իր արած տափակ ու անուղեղ հայտարարություններով, հիմա էլ ասում է՝ ՀՀԿ-ականները ոչ թե դեմ են, այլ անհանգստացած են էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմամբ:

Հիմա պետք է հասկանանք, այս պարոնի ասած անհանգստությունը ինչի՞ն է վերաբերում. անհանգաստացած ե՞ն, որ բարձրացող սակագինը ժողովրդի համար չափազանց բացասական նշանակություն ունի՞ եւ էականորեն խփում է մարդկանց գրպանին. եթե անհանգստացած են այս առումով, ուրեմն պետք է միանշանակ դեմ լինեն ու չընկնեն սար ու ձոր…

Թե, այնուամենայնիվ, անհանգստացած են, որ բարձրացող սակագինը կարող է սոցիալական պայթյուն ու ընդվզում առաջ բերել, ինչից խիստ սարսափում են իրենց փափուկ աթոռներին նստած հանրապետականները…

Համլետ Կիրակոսյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *