Մայդանի ուրվականը կանգնում է մեր առջև

13280_844653892288021_6800413815695849114_n

Մինչև հիմա Բաղրամյանը փակող ու ցույցը շարունակողները ուղղակի ինքնանպատակ են դրել ցույց անել, բայց մեծամասնությունը հստակ չգիտի էլ, թե ինչի է շարունակում մնալ: Սարգսյանը էս հարցի լուծման իր հնարավոր տարբերակը հրապարակեց՝դա նշանակում է,որ իշխանությունների կողմից էլ ուրիշ առաջարկ չի լինելու, դա է էսօրվա իրենց լուծման միակ հնարավոր տարբերակը, այն չընդունելը և այս տարբերակից ելնելով հետագա քայլերը չկազմակերպելը՝ կնշանակի, որ արդեն հարցը սոցիալակն հարթակից տեղափոխվում է քաղաքական հարթակ ու մայդանի ուրվականը կանգնում է մեր առջև: Չի կարելի ամեն հասցնել կրիտիկական վիճակի, որից ելքեր փնտրելը ավելի դժվար կամ անհնարին կդառնա,պետք է ամեն մի քայլ անելուց առաջ հազար չափել ու նոր կտրել,հեղափոխական տաքարյունությունը նման դեպքերում վատ հետևանքերի կարող է բերել, մանավանդ որ կողքից ապակայունացման հրահրողները շատ են ու կփորձեն իրենց քաղաքական կեղտոտ շահարկումների մեջ մեզ ներքաշել: Մեր երիտասարդությունը իր կամքն ու վճռականությունը ցույց տվեց, հիմա ժամանակն է խոհեմությունն ու քաղաքական հարցերում մեծ գիտակցություն ցուցաբերի:

Հասմիկ Միքայելյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *