Մենք ծեծում,սպանում ենք մեր երեխաներին ու նրանց փրկության միակ ճանապարհը նման սադիստ ծնողներից ազատելու մեջ է

13280_844653892288021_6800413815695849114_n
Ըստ համաշխարհային էլիտայի որդեգրած գործելաոճի նրանց տուզիկ կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից շրջանառության մեջ դրվող նոր ծրագիր որպես ՛՛գովազդ՛՛ հայտարարվում է ինչ-որ մի խմբի պաշտպանության օր,օրինակի համար երեկ նշում էին կորած երեխաների օրը:Աբսուրդի հասնող այս միտքը այնքանով է վայրագ,որ հենց իրենք՝այդ երեխաների անհետացման հիմնական կազմակերպիչները նշում են որպես չես հասկանում՝որպես տոն,թե սուգ,թե ուղղակի մարդկանց գիտակցության մեջ այդ երևույթը ամրագրելու միջոց,որ հետագայում հայտարարեն դրա դեմ պայքարի իրենց դրույթները,իրականում օրինական հիմքեր նախապատրաստեն այդ գործըթացը հնարավոր խոչընդոտներից ազատելու համար:Նույն տրամաբանությամբ էլ հունիսի մեկին սպասվում է բոլոր երեխաների պաշտպանության հիմնահարցերի առաջ քաշման, այդ էլիտայի համար տեղական դրածոների ՛՛մեծ շուքով՛՛ նշումը:Նպատակը կրկին նույնն է՝համոզել մեզ,հայերիս,որ մենք արդեն անաբուռ,անթասիբ ժողովուրդ ենք դարձել,ծեծում,սպանում ենք մեր երեխաներին ու նրանց փրկության միակ ճանապարհը՝ նման սադիստ ծնողներից ազատելու,՛՛դժոխային ընտանիքներից՛՛ փրկելու մեջ է:Նորից կսկսեն վարհաչել ընտանեկան բռնությունների գերկարևոր ու օրվա խնդիր դարձած թեման:Ցանկանած հայ մարդ լսելով սրա մասին ուղղակի կապշի,չէ որ մեզ համար երեխայից թանկ բան,երեխայի բարօրության համար ամեն ինչ անող ծնողներ,տատիկներ,պապիկներ չկան էս աշխարհում և ակնհայտ կեղծ վիճակագրական տվյալներով մեզ հակառակը համոզել փորձող յուրաքանչյուր միջազգային կառույց պիտի մտքից հանի Հայաստանին նման թեմայով քննարկել կամ մատ թափ տալ: Մեր դաշտում այս հարցերով զբաղվող հ/կ-ներում մեծամասնությամբ ընտանիք չկազմած երիտասարդ աղջիկները ավելի լավ է խորը մտածեն,թե իրենց անհեռատես,անլուրջ քայլերով իրենց վաղվա մայրության դեմ ինչ քարեր են շպրտում:Ամեն հիմարություն,տվյալ դեպքում վտանգավոր գաղափարներ տրենինգով գլուխը լցնելու փոխարեն թող իրենց փորձեն մոր դերում պատկերացնել,այն երեխաներին,որոնց փորձելու են վաղը ՛՛ազատել՛՛ անհաջող ծնողներից, նրանց կաշվում իրենց զգան:Միգուցե այդժամ թմրած գիտակցությունն արթնանա?

Հասմիկ Միքայելյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *