Ուժեր կան, որ իրենց ամբողջ համակարգը միասին վերցրած անգամ նոր միացած երիտասարդների թվից էլ քիչ են

11147855_837610356306068_1714495879410880760_n

Նկատեցի որ որոշ մարդիկ քննարկում են օրերս ՀՀԿ ԵԿ-ին միացած 500 երիտասարդներին:

Հուզական և պաթետիկ գրառումներից ավելի բարձր գտնվում են ցուցանիշները և փաստերը: Դժվար դուք ավելի շատ մտահոգված լինեք երիտասարդների ապագայով քան իրենք ու իրենց ծնողները: Շատերը ձեզանից խոսում են խոսքի ազատությունից և ազատ իրավունքից, այնինչ դուք դեմ եք գնում իրենց ընտրության ազատությանը:

Փաստը մնում է փաստ — մեր երիտասարդական թևին միացել է 500 երիտասարդ: 500 կարծիք, 500 դիրքորոշում, 500 ընտրություն, որոնք միավորվել են մեկ քաղաքական ուժի շուրջ: Չեմ հիշում թե վերջին անգամ որ քաղաքական ուժն էր նման ցուցանիշ գրանցել: Ուժեր կան, որ իրենց ամբողջ համակարգը միասին վերցրած անգամ նոր միացած երիտասարդների թվից էլ քիչ են:

Հ.Գ. Դուք կարող եք չընդունել իրենց դիրքորոշումը, բայց պարտավոր եք հարգել:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *