Տուր մարդուն բանկ, և նա կկարողանա թալանել բոլորին

11009173_815133971887040_6849855578242142236_n

Մի անգամ կողոպտիչները մտնում են բանկ: Նրանցից մեկը գոռում է «Չշարժվե՛լ: Փողերը պատկանում են բանկին, իսկ կյանքը պատկանում է ձեզ»: Բոլոր ներկաները հնազանդ պարկեցին գետնին:
Դա նրա օրինակն է, երբ տերմինը փոխում է աշխարհընկալումը:

Մի կին սադրիչորեն պարկեց սեղանին, բացելով ոտքերը, բայց կողոպտիչը ասեց իրեն «Սա կողոպուտ է, այլ ոչ թե բռնաբարություն:Պահիր քեզ համապատասխան»:

Դա նրա օրինակն է, թե ինչպես պետք է պահի իրեն պրոֆեսիոնալը — կենտրոնանալով նպատակի վրա:

Կողոպտման վայրից փախուստի ժամանակ ամենաերիտասարդ կողոպտիչը (ակադեմիական գիտելիքներով) ասեց ամենածեր կողոպտիչին (ով հազիվ էր ավարտել դպրոցը) : «Ծերու՛կ, ավելի լավ չի սկզբից հաշվենք թե ինչքան գումար ենք վերցրել»

Ծերուկը զայրացած պատասխանեց «Հիմար մի՛ եղիր,այստեղ շատ մեծ գումար է հաշվելու համար: Կսպասենք մինչև կհայտարարեն նորություններում թե ինչքան է բանկը կորցրել»:

Դա կոչվում է փորձ — այսօրվա դրությամբ փորձը ավելի կարևոր է ակադեմիական գիտելիքից:
Դրանից հետո կողոպտիչները անհետացան, իսկ բանկի նախագահը ասեց իր հաշվապահին, որպեսզի նա զանգի ոստիկանություն: Հաշվապահը սակայն ասաց «Սպասի՛ր, արի սկզբից ավելացնենք գողոնին այն հինգ միլիոնը, որոնք մենք գողացել ենք նախորդ ամիս, և ասենք որ դրանք նույնպես իրենք են գողացել »:
Դա կոչվում է օգտագործել յուրաքանչյուր հնարավորությունը:

Հաջորդ օրը լրատվականները հայտարարեցին, որ բանկում 100 միլիոնի կողոպուտ է եղել: Կողոպտիչները վերահաշվեցին գողոնը, բայց հաշվեցին միայն 20 միլիոն: Նրանք սկսեցին բողոքել « Մենք վտանգել ենք մեր կյանքը ընդամենը խղճուկ 20 միլիոնի համար,այն դեպքում երբ բանկի ղեկավարությունը իրենով է արել 80 միլիոնը: Երևի թե ավելի լավ է ուսումնասիրել թե ինչպես է աշխատում համակարգը ՝ հասարակ կողոպտիչ լինելու փոխարեն»:

Դա կոչվում է՝ գիտելիքը ուժ է:

Բանկի տնօրենը շատ գոհ էր, հատկապես այն բանով, որ բորսայում իր կորուստները «ջրվեցին» կողոպուտով:

Դա կոչվում է՝ չվախենալ ռիսկերից:

Տուր մարդուն զենք, և նա կկարողանա թալանել բանկը:
Տուր մարդուն բանկ, և նա կկարողանա թալանել բոլորին:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *