Հետաքրքիր փաստեր ուսման և կրթության մասին

11009173_815133971887040_6849855578242142236_n

Հետաքրքիր փաստեր ուսման և կրթության մասին

1)Շատերը կարծում են, որ այնպիսի ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են Քեմբրիջը կամ Սորբոնը ամենահինն են աշխարհում: Իրականում, ամենահին համալսարանի տիտղոսը կրում է մուսուլմանական Կարաունին համալսարանը: Այն հիմնադրվել է 859 թվականին ՝ Մարոկկոյի Ֆես քաղաքում:

2)Դպրոցական ամենամեծ ընդունելությունը եղել է Հնդկաստանում: 2003 թվ.-ին Լուկանուի Մոնտեսսորիի դպրոց են ընդունվել 27911 երեխա:

3)Դոկտորի կոչումը ստանալը այդքան էլ հեշտ չէ. հատկապես 90 տարեկանում, ինչը արել է Էլիզաբեթ Էիչելբաումը: Ամերիկուհին դրա համար ստացել է աշխարհի ամենատարեց գիտությունների դոկտորի տիտղոսը:

4)Եղել են դեպքեր, երբ ԲՈՒՀ ընդունվել են 80 տարեկանում, բայց ընդունվել 52-ում և ավարտել այն 72 տարեկանում, այ դա արդեն ուրիշ է: Անգլիացի Ռոբերտ Կրոնին ընդունվել էր Պրինստոնյան համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ: Դժվար թե ընդունվելուց կարող էր պատկերացնել որ կդառնա ԲՈՒՀ-ի ամենատարեց ավարտողը:

5)Էլ ինչ ավարտական երեկո առանց ռեկորդների: Գերմանիայում դպրոցի 100-ամյակի կապակցությամբ հավաքվել էին 2521 նախկին դպրոցական: ))

6)Դպրոցն ավարտելուց 70 տարի հետ Արևմտյան Վիրջինիայի «դպրոցականները» որոշեցին հավաքվել: Ճիշտ է, այդ հավաքին չկարողացավ մասնակցել ավարտածների գրեթե կեսը: Պատճառները «հարգելի էին» )))

7)Դպրոցն ավարտելուց հետո ՝ 74 տարի շարունակ, Չերոկիի դպրոցականները ամեն տարի հավաքվում էին դասարանով: Վերջին անգամ 30 դպրոցականից եկել էին ողջ մնացած 9 մարդ:

8) Եվ կրկին այդ թանկարժեք վարձերով Անգլիան: Այվոլ Սպենսերի անվան երիտասարդ լեդիների և ջենտլմեննռրի համար նախատեսված միջազգային դպրոցի ամսեկան վճարը սկսում է 77 500 Ֆունտ ստերլինգից: Տեղի դպրոցականները այցելում եմ մշակութային տարբեր միջոցառումների: Այդ ամենին էր գումարվում էթիկետի դասընթացը:

9)Ամենաերկար դասընթացը տևել է ապրիլի 15-17 -ը : Դա տեղի է ունեցել 2003թվ.-ին, Ավստրալիայի Լեյդլիի պետական համալսարանում: Պրոֆեսոր Մարի Բարոուզը կենսաբանության մասին իր դասը կարդացել էր 54 ժամ շարունակ:

10) Եվ վերջում մի փոքր խոսք եկամուտներից )) Ամենամեծ վարձավճարը ստացել էր դոկտոր Ռոլանդ Դանտը, ով Չիկագոյում երկու օրվա սեմինարի համար վաստակել էր 3 080 000 դոլար:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *