Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն

11147855_837610356306068_1714495879410880760_n

Քիչ առաջ դիտեցի մի տեսանյութ, որտեղ մի աղջիկ շատ կոպիտ է խոսում ոստիկանի հետ, և անգամ հարվածում իրեն:

Խնդիրն այն էր, որ աղջիկը սխալ տեղից էր անցել փողոցը. ոստիկանը զգուշացրել էր իրեն խախտման համար, ինչից հետո աղջկա կողմից արժանացել էր սեռական բնույթի հայհոյանքների: Կոկորդիլոսի արցունքները երեսին, այդ աղջիկը փորձում էր ապացուցել իր անմեղությունը՝ չմոռանալով այդ ընթացքում հարվածել ու հայհոյել ոստիկանին:

Այլ երկրում նման արարքի համար կարող էին ոչ միայն մեղմ ասած տխուր իրավիճակի մեջ քցել մեղավորին՝ տանելով բաժին, այլ նաև ոստիկանին հարվածելու համար քրեական գործ հարուցել:

Անցնենք մի փոքր առաջ: Այդ իրավիճակում ոստիկանին մոտեցան երկու երիտասարդ, ովքեր այնպես էին խոսում նրա հետ, կարծես օրենքի պահապանները իրենք են: Անգամ մտքովս անցավ, որ ուրվորայա հենց նրանք կձերբակալեն ոստիկանին: Այդ տեսանյութը հասանելի է նյուզ էյ էմ կայքում, սակայն կարծես թե ֆեյսբուքյան արդարության բանակը չի ցանկանում խոսել այդ մասին ՝ հասկանալով որ խոսելուց պետք է խոսի ի օգուտ ոստիկանի:

Հ.Գ. Ես դատապարտում եմ ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարկի ուժ կիրառող ոստիկաններին, բայց ոչ պակաս դատապարտում եմ ոստիկանի նկատմամբ բռնություն ու հայհոյանք կիրառող ՀՀ քաղաքացուն:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *