Hi-Tech -ի բարձրությունը ներդրումային շուկայում

11124690_839776702756100_7083458327515483941_n

Եթե 20-րդ դարի սկզբին ներդրումային ոլորտում նկատվում էր նավթագազային ներդրումների «պայթյուն» , ապա մեր օրերում ավելի հեռանկարային են համարվում էներգախնայող տեխնոլոգիաների, ինչպես նաև համացանցի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում կատարվող ներդրումները:

Ներդրումային շուկայի վառ օրինակ է Ռուսաստանը, որտեղ ինովացիոն ակտիվությունը ավելացել է 18%-ով: Նավթային շուկայում խոցված ռուսական շուկան իր շեշտը դրել է ինովացիոն ոլորտի վրա, և միջազգային պատժամիջոցների արդյունքում սահմանափակվելով՝ հիմնական ներդրումները կատարվում են տեղական ընկերություններում: Դրա արդյունքում 15%-ով ավելացել են նաև ստարտափերը:

Ներկայումս Hi-Tech -ը համարվում է ամենահեռանկարային ներդրումային ոլորտը:

Այստեղ մարդկությունը վերջին 20-30 տարվա ընթացքում հասել է հսկայական հաջողությունների: Ներդրողների համար գայթակղիչ է նման ոլորտը, որտեղ կարելի է ներդրում կատարել բարձր տեխնոլոգիաների բարձր տեխնոլոգիական և էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու համար: Այստեղ ներդրողների համար շարժիչ ուժ է հանդիսանում ոչ միայն գումար աշխատելու ցանկությունը, այլ նաև գիտական առաջընթացի հնարավորությունը:

Ստատիստիկ տվյալներով, այս ակտիվների սեփականատերերը, ովքեր այս կամ այն տվյալներով կապ ունեն բարձր տեխնոլոգիաների և գիտական արտադրությունների ոլորտի հետ, վերջին մի քանի տարվա ընթացքում իրենց եկամուտներով հավասարվել են էներգետիկ ընկերությունների եկամուտներին:
Այս ամենը այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ ոչ մեկ չէր կարող մրցակցել նավթագազային ընկերությունների ակտիվների վերադարձելիության հետ:

Բարձր տեխնոլոգիաներ ասելով` մենք չենք սահմանափակվում համացանցով կամ բջջային գադջետների արտադրությամբ: Բարձր տեխնոլոգիաներ ասելիս մենք հասկանում ենք նաև էկոլոգիապես անվտանգ էներգիայի արտադրություն, ինչպես նաև այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգնում են խնայել այն:

Այս ոլորտի զարգացումը ենթադրում է նաև ներդրումների ավելացում և ակտիվների արժեքային բարձրացում:

Այժմ կներկայացնեմ ՏՏ ոլորտի առավել հայտնի ընկերությունների ակտիվների արժեքը (ներկայացված է դոլարային արժեքով)

Google — 559,29

Amazon.com — 384,80

Apple — 130,42

Facebook — 80,41

Adobe Systems — 78,96

Akamai Technologies — 69,56

Autodesk — 61,01

Շարունակելով ներդրումային թեման, նշենք երեք ներդրումային տարբերակ, որոնք այսօր կան hi-tech ոլորտում:

Առաջինը ՝ Փոխադարձ ֆոնդերի բաժնետոմսերի գնում — Մենեջերների պրոֆեսիոնալ թիմ, ցածր ռիսկայնություն,վերադարձելիության տեսանկյունից որակյալ և արդյունավետ գնահատում, IT շուկայում «Կապույտ ֆիշկաներ» -ի դիրքավորում:

Երկրորդը՝ Ինքնուրույն ներդրումները- այն իրենից ներկայացնում է բարձր վերադարձելիություն, ունեն շուկա մտնելու բարդություններ, ինչպես նաև շատ ռիսկային են :

Երրորդը՝ Վենչուրային ֆոնդերը — ռիսկերի դիվերսիֆիկացում, 100 % վերադարձելիություն, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենեջմենթ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց աճում են նաև ակտիվների գները: Չհապաղեք:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *