«Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» քաղաքական տրագիկոմեդիա

10360979_713660842034354_5282363889028447106_n

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ:

ՀԱԿ անդամ Բագրատյանի այցելությունը Բաղրամյան 26 մեծ իրարարանցում է առաջացրել և քննարկումների առիթ է տվել թե կուսակցականների և թե հասարակության այլ խմբերի շրջանում: Եթե հասարակության կողմից հուզական քննարկումները կարելի է հասկանալ, ապա ՀԱԿ-ի վարվելակերպը առնվազն մախիզական է:

Կոնգրեսականների մոտ արդեն սովորություն է դարձել յուրաիններին պարսավելն ու հայհոյելը: Երևի թե այդ է պատճառը, որ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունը քիչ-քիչ «սպառվում է»:

Նորմալ է, երբ քաղաքական տարբեր կիսադաշտերում գտնվող ուժերը փորձում են գտնել այս կամ այն հարցի վերաբերյալ կոնսոլիդացիա: Դա չի ենթադրում իրենց քաղաքական վեկտորի փոփոխություն, քանի որ առանց որոշակի համագործակցության, փոքրամասնությունը մեկուսանում է և դառնում իր ընտրողների և ընդանուր ժողովրդի համար անարդյունավետ և անիմաստ:

Եթե որոշ երկներում իշխանությունները մեկուսացնում են մանր քաղաքական ուժերին, ապա Հայաստանում նման ուժերին փորձում են մասնակից դարձնել տարատեսակ գործընթացներին:

Հայաստանում սակայն այդ հնարավորությունը ՀԱԿ-ը չի օգտագործում: Ժամերի ընթացքում իրենց թիմը Բագրատյանին դարձրեց էլ դավաճան, էլ քաղաքական դիակ էլ չգիտեմ այլ ինչ:

Նման մարգինալական քաղաքականությունը միայն ու միայն վնասում է այդ քաղաքական ուժին:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *