Լյովիկ Զուրաբյանի արկածները ԵԽԽՎ-ում

12033082_912879378779165_4359969973053570650_n

Երեկ ՝ ԵԽԽՎ լիագումար նիստում, ազատ դեբատների ժամանակ, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխություններին, անխնա քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին, ովքեր, ըստ Զուրաբյանի, օգտագործելով սահմանադրական փոփոխությունները, ուզում են վերարտադրվել։
Ըստ Aysor.am-ի աղբյուրների՝ Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ադրբեջանական պատվիրակությունը ծափահարություններ ուղղեց նրան: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական պատվիրակությանը դուր եկավ Զուրաբյանի ելույթը:
Այստեղ հարց է առաջանում, հարգելի ընկերներ, այդ ի՞նչ պետք է ասի հայը, որ իրեն ծափահարի ադրբեջանցին… Այդ ամենը թողնում եմ ձեր դատին:
Փաստը մնում է փաստ, որ Զուրաբյանը կրկին խայտառակ եղավ, ուղակի այս անգամ ներքաշելով այդ ամենի մեջ մեզ բոլորիս: Անկեղծ ասած ես ամաչում եմ որ Զուրաբյանի պես մեկը ներկայացնում է իմ երկիրը: Հարցը այստեղ ներքաղաքական դաշտը չէ: Միջազգային հարթակում մենք պետք է դառնանք մեկ ուժ, այլ ոչ թե ինչպես արեց Զուրաբյանը ՝ քաղաքական ամբիցիաների իմաստով չբավարարվածի պես աջ ու ձախ խայտառակ լինենք,,,,:
Հ.Գ. Մի լավ խոսք եկավ մտքիս ՝ եթե տանը փալաս ես, դրսերում Դոն Ժուան մի խաղա

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *