Լյուդմիլա Սարգսյանի կանխատեսումները ԲՀԿ-ի մասին

11009173_815133971887040_6849855578242142236_n

Քաղաքականությունը պահանջում է օպտիմիզմ: Այստեղ ցանկացած չիրագործված քաղաքական միսիա` սայթաքում, պարտություն, պահանջում է սառնասրտություն և լավատեսություն, առաջ նայելու կարողություն, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրենց վստահությունն են հայտնել տվյալ կառույցին`երբեք չնահանջեն:
Մի խոսքով ցանակցած քաղաքական պռավալ պետք է ուղղեկցվի հստակ գործողություններով վերջնանպատակին հասնելու համար:

Հայաստանյան քաղաքական դաշտում, որոշ քաղաքական ուժերի մոտ պատկերը մի փոքր այլ է: Մեր ընդիմության մոտ արդեն քաղաքական օպտմիմզը փոխարինվել է այլ կատեգորիաներով: Մասնավորապես, այսօր ընդիմադիր ուժերն ավելի շատ գերագնահատում են սեփական ուժերը, քան լցված են լավատեսությամբ:

Այսօր բացի ոչ իշխանական կառույցներից , գրեթե ոչ ոք չի հավատում ու չի խոսում այն մասին, որ ընդիմությունն այսօր իշխանությունների նկատմամբ հակակշիռ ազդեղցություն ունի քաղաքական դաշտում:
Նախկին եռյակի դաշնակիցներից թերևս «ամենառոմնտիկը»` Հայ Ազգային Կոնգրեսը, շարունակում է ասուլիսների ժամանակ խոսել և պատմել իր` «ընդիմության լիդեր» տիտղոսի լեգենդի մասին, որին մինչ օրս հավատում են միայն ՀԱԿ-ի մի քանի հետևորդները:

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին խոսել է «արմատական ընդիմադիրների» և այս անվանակարգի հավանական «հաղթողների» մասին:

Կոնկրետ այս պահին Լյուդմիլա Սարգսյանը, որպես արմատական ընդիմադիր տեսնում է միայն ՀԱԿ-ին: Վերջինս հավելում է, որ ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն է եւ ոչ ոք չգիտե, թե վաղը ԲՀԿ-ն ի՞նչ դիրքերից հանդես կգա: Եթե ԲՀԿ-ն արմատական դառնա, իր կարծիքով, ընդդիմությունը կրկին ուժեղ դիրքերում կհայտնվի:

Ահա, տեսնու՞մ եք, թե ով է այսօր մեր քաղաքական իրականության «արմատական ընդիմադիրը»: Իմացա՞ք, ճանաչեցի՞ք, իսկ հիմա անցնենք բուն խոսքերին:
Հատկանշական է այն փաստը, որ Լյուդմիլա Սարգսյանը հերիք չէ կոնգրեսականներին համարում է արմատական, դեռ մի հատ էլ ԲՀԿ-ին հուսադրում, որ մի օր նրանք էլ հանդես կգան այդ ճակատից:

Չեմ կարող չասել, որ եթե Հայաստանի ներկայիս ընդիմադիր բևեռն այնքան թույլ ու անպաշտպան է, որ որպես «արմատական ընդիմադիր» հանդես է գալիս մի կառույց, որի 4 անդամներից 4-ն էլ սեփական միջոցներով, տարբեր խոսափողներով ու «գործիքներով» հարվածում են միմյանց և չեն կարողանում հաշտ ու համերաշխ համագործակցել մի փոքրիկ խմբակցությունում, ապա Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը ԲՀԿ-ի մասով դիտվում է ոչ թե կոմպլիմենտ, այլ չարակամություն:
Տիկին Սարգսյան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական «ապտակից» հետո հազիվ փորձում է ուղղել գլուխը, իսկ դուք միանգամից ուզում եք տեսնել նրանց ձեր ջարդված կառույցի կողքին` նույն կարգավիճակում: Մի քիչ բարի գտնվեք նրանց նկատմամբ, չէ որ ձեր նախկին գործընկեր կառույցն է:

Լյուդմիլա Սարգսյանի այսօչվա ասուլիսին հնչեցրած հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժերի գերագնահատում: Կարծում եմ ամեն ինչից զատ, քաղաքական կառույցները, հատկապես ընդիմադիր ճակատներում գտնվողները, պետք է կարողանան իրավիճակը ճիշտ գնահատել, ինչպես նաև սեփական ուժերի հաշվարկման հարցում լինել մաքսիալ ռեալ:
Հ.Գ Հարկ եմ համարում ՀԱԿ խմբակցությանը հիշեցնել Ուինսթոն Չերչիլի թևավոր խոսքերից մեկը.«Լավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ»:

Հայկ Դերզյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *