«Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու»-ի շարունակությունը ՄԱԿ-ում

10360979_713660842034354_5282363889028447106_n

Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ ելույթ է ունեցել «Տիգրանակերտ» զորավարժարանում: Ելույթից կցանկանայի առանձնացնել այս հատվածը ՝ «Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու»:
Այդ ելույթից հետո անցավ տասը ամիս: Այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը իր ելույթով վերահաստատեց «Տիգրանակերտ»-ում հնչեցրած հայտարարությունը: Դրա վառ ապացույցն է վերջին օրերին մեր բանակի կողմից հասցված հարվածը թշնամուն:

Հայկ Դերզյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *