Սերժ Սարգսյանը ներկա է «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի փակման գալա համերգին

11407148_861044317296005_214362656487052736_n

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի փակման գալա համերգին:

Այսօր «Բազե 2015»-ի փակումն էր: Հավաքին, որը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։

«Բազե» հավաքն ունի 13 տարվա պատմություն։ Հավաքի նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն։

Նշենք, որ բազեականները հավաքի ընթացքում հանդիպումներ են ունենում նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ, մասնակցում են ազգային պարերի դասընթացներին, ձեռք բերում լրացուցիչ հմտություններ։

13 տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ։ Այս ընթացքում հավաքը եղել է սիրված, պահանջված ծրագիր երիտասարդների կողմից։

Ամենամյա հավաքը այս տարի ևս միավորել էր Հայաստանի, Արցախի, Ջավախքի, և սփյուռքի երիտասարդությանը:

Հայկ Դերզյան Facebook

11949539_895616933838743_1625524938101458811_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *