Ինչպիսի՞ հակահարված են պատրաստել մեր իշխանությունները

10380900_677001149048216_9220956952708233566_n

Ադրբեջանը ևս մեկ հզոր դիվանագիտական քայլ կատարեց. Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց: Ինտերպոլը այժմ կփնտրի Ստերլիգովին: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող երկրները, այդ թվում եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը արդեն պատասխանել են Ադրբեջանի պաշտոնական հայտարարությանը և պատրաստակամություն հայտնել գտնել օրինախախտին: Ստերլիգովը մեղադրվում է Ադրբեջանի տարածք (ի նկատի ունեն Արցախը) ապօրինի ներխուժման և հակաադրբեջանական հայտարարություններ անելու մեջ: Փսատորեն այդ քայլով Ադրբեջանը, շահարկելով տարածքային ամբողջականության մասին միջազգային օրենքը, ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է սևեռում Արցախյան խնդրի շուրջ: Ստերլիգովը միջազգային բիզնես արենայում զանազան դրվագներով հայտնի միլիարդատեր է, և այս հարցը մեծ հետաքրքրություն է առաջացնեւմ հատկապես արևմտյան զարգացած երկրներում, միաժամանակ սա հզոր դիզինֆորմացիայի և ադրբեջանական պրոպագանդայի հիանալի հնարավորություն է: Իսկ ինչպիսի՞ հակահարված են պատրաստել մեր իշխանությունները: Մի՞թե այս անգամ ևս ինֆորմացիոն և դիվանագիտական պայքարում տեղի կտանք:

Հայկ Մարգարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *