Այդ օրվանից ես սկսեցի ավելի քիչ վստահել ցանկացած քաղաքական գործչի, իրեն այդպիսին համարողի, լիդերի կամ ակտիվիստի…

10380900_677001149048216_9220956952708233566_n

Կլիներ 2004 կամ 2005 թվականը, լավ չեմ հիշում, Բաղրամյան փողոցի նույն հատվածը, որտեղ աղբամաններից բարիկադներ էին, փակված էր փշալարերով: Քիչ մարդ չկար, ներկա էի նաև ես և ներկայացնում էի մի մասսա ՝ ամենանպատակաուղղված, պատրաստ ամեն տեսակ փորձության, նույնիսկ կյանքիս վտանգ ներկայացնող զգացողության գիտակցմամբ և «հեղափոխությու՜ն» կոչերով: Նույն ջրցանները և նույն ոստիկանությունը պատրաստ կանգնած էր: Երիտասարդ էի, շատ բան չէի գիտակցում, փշալար հեռացնելու համար պատրաստված ձողը ձեռքիս սպասում էի Գեղամյան Արտաշեսի կոչին, որպեսզի սկսենք «հեղափոխությունը», որը այդպես էլ չհնչեց, մի պահ ակտիվացանք, այնուհետև Գեղամյանը կոչ արեց տուն գնալ և հավաքվել հաջորդ օրը. այդ հավաքը այդպես էլ տեղի չունեցավ… Այժմ փորձում եմ զուգահեռներ անց կացնել այդ և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև. պերսպեկտիվ չկա… Նույն օրը խորը հիասթափություն ապրեցի՝ երեկոյան Գեղամյանին տեսնելով մի քանի այլ մարդկանց հետ «օբեկտում» շատ բարձր տրամադրությամբ, կարծես ոչ մի անհաջող միտինգ էլ չի եղել…
Այդ օրվանից ես սկսեցի ավելի քիչ վստահել ցանկացած քաղաքական գործչի, իրեն այդպիսին համարողի, լիդերի կամ ակտիվիստի…

Հայկ Մարգարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *