Միայն զարմանալ կարելի է ու մի քիչ էլ նախանձել նրանց լավատեսության վրա

10380900_677001149048216_9220956952708233566_n

Էսօր մի քանի ռուսի ու ռուսաստանցու հետ եմ շփվել, խոսք գնաց Ռուսաստանում տիրող կրիզիսի ․մասին. անընդհատ ասում են «скоро пройдет кризис», «и этот кризис переживем», «мы победим в этой гонке» և այլն։ Մարդիկ հավատում են էս երկրի հաղթանակին, անցումային շրջանը դիմացան Սովետական Միության փլուզումից հետո, 1998 թվականի ծանր դեֆոլտը հաղթահարեցին ու շատ արագ տեմպերով սկսեցին զարգանալ, 2008-2014 թվականները ծաղկում ապրեցին ու հիմա մեծ հույսով սպասում են տնտեսական ճգնաժամի ավարտին։ Միայն զարմանալ կարելի է ու մի քիչ էլ նախանձել նրանց լավատեսության վրա։ Սովորաբար գնողունակության անկումը, ծանր տնտեսական պայմաններն ու ապրուստը դժգոհություններ են առաջացնում բնակչության լայն զանգվածների մոտ, սակայն այստեղ «սպասելիքները» չեն արդարանում, և բնակչության մոտ միայն համբերություն ու լավատեսություն է ամրապնդվում։ Իսկ «наш Путин» արտահայտությունը շատ հաճախ կարելի է լսել ամեն երկրորդ ռուսաստանցուց։ Հաղթողի մտածելակերպ է արմատացած, ու էստեղ աշխատում է հատուկ պրոպագանդիստական մեթոդ՝ մի քանի տասնյակ արտահայտությունների «ներարկում» մարդկանց ուղեղները, ինչպիսիք են օրինակ. «Великий русский народ“, великая страна», «мы сильнее всех», «русское оружие мошнее американского“ և այլն։ Կարելի է ենթադրել, որ ներկայիս կրիզիսը նույնպես կհաղթահարեն, ամեն դեպքում Ռուսաստանում ապրում է շուրջ 3-4 միլիոն հայ, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունը դեռևս ուղղակիորեն զգում է ռուսական ճգնաժամի ծանր հետևանքները։

Հայկ Մարգարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *