Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար է տեղադրվել Աջափնյակում

5e44a89fd79161ef82ecbf7af8ed79cfae50a691
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նաև Երևանի ավագանու անդամներ ու բազմաթիվ բնակիչներ: Խաչքարի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խաչքարի տեղադրմանն աջակցած Երևանի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խաչքարի հարակից հատվածում նաև ծառ է տնկել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *