Երևանում երիտասարդները հավաքվում են Կառավարության շենքի դիմաց Հայաստանը չվաճառելու պահանջով

12167952_917017841700227_1210198789_n

Հոկտեմբերի 15-ին Հայքվերլուծական կենտրոնում անցկացվել է “Հանուն օրենքիհասարակական շարժման ակտիվիստների մամլո ասուլիսը, որոնք հանդես են գալիս պետական ունեցվածքի սեփականաշնորհման դեմ: Շարժման ակտիվիստները նշում են, որ պետական սեփականության վաճառքը դարձել է տարածված գործելակերպ, որը կիրառվում է Հայաստանի կառավարության կողմից:           

Շարժման համակարգող Արման Ղուկասյանի խոսքերով հոկտեմբերի 16-ին`ուրբաթ օրը, ժամը 15:00-ին “Հանուն օրենքի” ակտիվիստները և բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի հանդեպ բողոքի ցույց կանցկացնեն Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց: “Պետական սեփականության վաճառքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի մասնատումը և թուլացումը: Սրանից ելնելով` մեր շարժումը պատրաստվում է այս հարցը բարձրացնել հանրային մակարդակով և ՀՀ Կառավարությունից բացատրություններ պահանջել ազգային նշանակության հաստատությունների վաճառքի վերաբերյալ, ինչպիսին են Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը, ՀՀ ԱԳՆ շենքը, ԵՊՀ-ի հյուրերի տունը, Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրը և այլ հաստատություններ, որոնք ունեն ռազմավարական և պատմամշակութային նշանակություն: Մենք պահանջում ենք այս հարցը ներառել Կառավարության նիստի օրակարգում և հետագայում հետամուտ կլինենք ՀՀ ԱԺ-ի կողմից օրինագծի ընդունմանը: Կոչ ենք անում հասարակական և քաղաքական ուժերին միանալ հետևյալ ակցիային”,-նա նշեց իր ելույթի ժամանակ:

“Պետական սեփականության վաճառքի փաստը խոսում է այն մասին, որ Կառավարությունն ի վիճակի չէ առկա ռեսուրսները գրագետ կառավարել և ստիպված է պետության բյուջեն լցնել ազգային սեփականության վաճառքի հաշվին, ինչը չափազանց անհեռատես քաղաքականություն է համարվում և կարող է Հայաստանը հանգեցնել դեֆոլտի: Փլուզումից խուսափելու համար Հայաստանի Կառավարությունը պետք է վերանայի իր մարտավարությունը ազգային նշանակության հաստատությունների վաճառքի վերաբերյալ և առավել գրագետ կերպով կառավարի առկա ռեսուրսները”,- նշեց “Հանուն օրենքի” համակարգող խմբի անդամ Հայկ Կարապետյանը:

Շարժման համակարգող Ծովինար Կոստանյանի խոսքերով Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը, ՀՀ ԱԳՆ շենքը, ԵՊՀ-ի հյուրերի տունը և նմանատիպ այլ հաստատություններ համարվում են ազգային ապրանքանիշ, ինչպես նաև մեր պետության պատմամշակութային ժառանգության մի մասը, այդ իսկ պատճառով շարժման ակտիվիստները, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնպես էլ երիտասարդ սերունդի ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից պահանջում են հիմնավորված և խելամիտ բացատրություն նմանատիպ նշանակության հաստատությունների վաճառքի փաստի վերաբերյալ:

“Հայտնի է, որ Հայատանի առջև այսօր ծառացել են մի շարք խնդիրներ, այդ թվում և արտագաղթի հարցը, երբ երկիրը ակտիվ կերպով լքում են մտավորականության ներկայացուցիչները և երիտասարդ սերունդը: Շատերը պատճառը տեսնում են սոցիալական և ֆինանասական հարցերում, սակայն այստեղ կա նաև խորը հոգեբանական հարց. հասարակությունը չի զգում իրեն քաղաքական գործընթացների մասնակից, որոնք տեղի են ունենում Հայաստանում, երբ առանց վերջինիս իմացության որոշումներ են ընդունվում ազգային նշանակության հաստատությունների վաճառքի վերաբերյալ: Սա հանգեցնում է ինչպես մեր երկրի ներկայի, այնպես էլ ապագայի հանդեպ անտարբերության”,- նշվում է նրա ելույթում:

Սրանից ելնելով` “Հանուն օրենքի” հասարակական շարժումը ծրագրում է այս հարցը բարձրացնել հասարակության շրջանում և հանդես գալ ազգային ժառանգության վաճառքի դեմ կոչով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *