«Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ հայտարարում է գրքերի հավաք ողջ աշխարհով սփռված հայկական համայնքների համար

12092232_915052265230118_1509272843_n

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան հանրապետությունում: Մեր Սփյուռքի կազմում են հազարավոր հայ համայնքներ, որոնց կից գործում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակույթի օջախներ և այլն: Այնտեղ լուրջ աշխատանքներ են տարվում հայոց լեզուն, մշակույթը և ավանդույթները պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով:

Սակայն, այդ գործունեությունը առաջ տանելու համար անհրաժեշտ նյութերի զգալի պակաս է նկատվում՝ հայոց լեզվի և գրականության  դասագրքերի, հայ ժողովրդի պատմության դասագրքերի, գեղարվեստական գրականության, ինչպես նաև երեխաների համար: «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ հայտարարում է գրքերի հավաք ողջ աշխարհով սփռված հայկական համայնքների համար:

Մենք կոչ ենք անում հայ գործարարների, քաղաքական և հասարակական էլիտայի ներկայացուցիչների, ինչպես նաև բոլորին՝ փոքրից մեծ, իրենց ներդրումը ունենալ Սփյուռքի համայնքներում հայկական ոգու եւ մշակույթի պահպանման և ամրապնդման գործում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ միանալ այս ազգապահպան նախաձեռնությանը՝ ընդհամենը մեկ գիրք նվիրաբերելով:  Մեկ գիրք, որի կարիքը հայ համայնքներում այդքան զգում են: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին ցույց տալ իրենց մասնակցությունը, և անտարբեր չգտնվել Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրին:

Կոնտակտային տվյալներ՝

(+374) 55270903

(+374) 55850577

ngo.hayem@gmail.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *