Չզբաղվել ինքնաբուժմամբ. Առողջապահության նախարարության հորդորը

timthumb

Հանրապետությունում գրանցված ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից’ ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ինտեղեկացրին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի բաժնից:

Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատախան լուծումներ:

Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները’ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների’ հատկապես հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ինքնաբուժմամբ: Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը’

  • գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության
  • չզբաղվել ինքնաբուժմամբ
  • անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ
  • հագնվել եղանակին համահունչ
  • հետևել անձնական հիգիենայի կանոններին
  • պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
  • հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները
  • տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ ջերմաստիճան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *