Մարտիկները հեռանում են Նավասարդին. Լևոն Մելիք-Շահնազարյանի վառ հիշատակին

images-thumbnails-remote-https--fbcdn-sphotos-c-a.akamaihd.net-hphotos-ak-xpa1-v-t1.0-9-10690293_770111089729192_8034480591254760851_n-300x202

4507 տարի առաջ Հայկը սպանեց Բելին և ջարդեց նրա անթիվ զորքը: Հայքում հաստատվեց նոր տարեգրություն:
Դրանից ուղիղ 4507 տարի անց իր մահկանացուն կնքեց Գարդմանքի մելիքական տոհմի անմիջական հետնորդ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Նա ապրեց ընդամենը 57 տարի, բայց ապրեց փառավոր կյանքով: 1988-ից արդեն մասնակցում էր մարտական գործողությունների, Գանձակի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկն էր:
Զինադադարի հաստատումից հետո շարունակեց մարտնչել մեր կենսաբանական թշնամու դեմ, բայց արդեն հասարակական-քաղաքական, տեղեկատվական պատերազմի ճակատում: Նրա «Ոսկանապատ» գումարտակը համանուն կայքէջով թուրքի ահուսարսափն է, մղձավանջային երազը:
Այսօր` Հայոց զենքի փառքի Նավասարդ տոնին, Լևոնը հեռացավ այս աշխարհից, սակայն նրա ստեղծած Ոսկանապատը, նրանից սովորած բազում մարտիկները շարունակում են անարգ թշնամու տեղեկատվական ջարդը…
Ու դեռ շատ երկար տարիներ թուրքը, լսելով Լևոն Մելիք-Շահնազարյանի անունը կամ կարդալով այն համացանցում կամ թղթի վրա, սահմռկելու է: Այսօր Լևոնը գնաց միանալու իր փառապանծ նախնիներին` արդեն ինքը ոգիանալով, ինքը դառնալով փառապանծ նախնի: Սակայն նրա ոգին անտեսանելիորեն դեռ շատ է մարտնչելու մեր զինվորների կողքին` լինի դա ֆիզիկական, թե տեղեկատվական կռիվներում: Փա՜ռք քեզ, Լևոն Մելիք-Շահնազարյան, և բարի վերածնունդ:
Իսկ Լևոնի զավակներին մեկ բան ունեմ ասելու` գլուխներդ բա՛րձր… Կորստի ցավից առավել ուժգին թո՛ղ հպարտությունը ձեր մեջ խոսի, զի զավակներն եք շատ արժանավոր հոր, և ձեր երակներում փառապանծ տոհմի արյունն է հոսում: Կյանքը շարունակվում է, կռիվը շարունակվում է, և դեռ բյուր-բյուրավոր անգամներ հնչելու է Մելիք-Շահնազարյան ազգանունը` ի փառս Հայքի և ի սարսափ թշնամաց:

Հովհաննես Գալաջյան Facebook

11822319_874411505928742_2060605328105341488_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *