Հերիք է արդեն վրացական էտ շանտաժին ենթարկվել

Hrant-Melik-Shahnazaryan
Ինչքան ուզում էի չարտահայտվել Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին, վերջը չստացվեց։ Համացանցում հրապարակվող հոդվածներն ու մեկնաբանությունները թույլ չտվեցին լռել։
Ես խորապես համոզված եմ, որ հայկական կողմի սխալը ոչ թե այդ հանդիպումն էր, այլ վրացիների առաջ արդարանալը։ Ճիշտ է արել, որ հանդիպել է։ Ավելին` պետք էր համագործակցության եզրեր գտնել ու աշխատել իրենց հետ։ Աբխազների հետ` նույնպես։ Դա է պահանջում մեր պետական շահը, որքան էլ դա Թիֆլիսին դուր գա, կամ` ոչ։
Հերիք է արդեն վրացական էտ շանտաժին ենթարկվել։ Էն որ Վրաստանը տարբեր միջազգային հարթակներում անընդհատ Ադրբեջանի բերած հակահայկական բանաձևերին կողմ է քվեարկում, ինչ-որ չեմ հիշում, թե իրենց դեսպանին կանչեինք ու բողոք ներկայացնեինք։ Չէ բա, մենք պիտի ըմբռնումով մոտենանք, իսկ իրանք` ոչ։
Ինչքան ուզում են թող նեղանան։ Որ շատ վատ զգան, թող սառը ջուր խմեն ու հանգստանան։ Վրաստանը իրա կամքը մեզ թելադրելու ռեսուրս չունի։ Երբեք չի ունեցել։ Միշտ հակառակն է եղել ու հիմա էլ այդպես է։ Ժամանակն է արդեն, որ հասկանանք այս պարզ ճշմարտությունը ու Վրաստանի հետ մեր քաղաքականությունը կառուցենք փոխադարձ շահի հիման վրա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *