Այս տարվանից սկսած ես հանդիսանում եմ Կրինիցայի տնտեսական ֆորումի ներկայացուցիչը Հայաստանում (տեսանյութ)

1795763_10204326309177564_6390822754662213135_n

Քանի տարի շարունակ համագործակցում եմ այս երիտասարդների հետ, որոնք յուրաքանչյուր տարի լեհական Նովի Սանչ քաղաքում Երիտասարդ առաաջնորդների Տնտեսական ֆորում են անցկացնում։ Բավական հետաքրքիր միջոցառում է, որտեղ հեռանկարային երիտասարդներից զատ մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ և այլն։ Այս ֆորումը Կրինիցայի տնտեսական ֆորումի մի մասն է։ Այստեղի մասնակիցները կլինեն նաև Կրինիցայում, որտեղ շատ ավելի գլոբալ նշանակության խնդիրներ են քննարկվում։

Ի դեպ, այս տարվանից սկսած ես հանդիսանում եմ Կրինիցայի տնտեսական ֆորումի ներկայացուցիչը Հայաստանում։ Ֆորումն այս տարի կլինի սեպտեմբերի 8-10։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր հետաքրքրված են մասնակցությամբ կամ պարզապես այնտեղ քննարկվող թեմաներով, հանգիստ կարող են դիմել։ Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին և կփորձեմ օգտակար լինել։

Տեսանյութը՝ այստեղ.

https://www.facebook.com/video.php?v=914669375246617&set=vb.169834236396805&type=2&theater

Հրանտ Մելիք-Շահնազարյան Facebook

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *