Ո՞վ է եղել Հրանուշ Հակոբյանի տնտեսագիտության դասախոսը

Լսում էի գիտությունների դոկտոր-պրոֆեսորի կոչում ունեցող՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քննադատությունը և երկու կոչերը՝ ուղղված System of a down ռոք-խմբի տղաներին և առհասարակ սփյուռքահայությանը, և տնտեսագետ չլինելով հանդերձ՝ մոտս հարցեր առաջացան: Մասնավորապես նախարարի առաջին կոչը այն էր, որ մոտ 1 միլիոն սփյուռքահայեր հաշվեհամարներ բացեն Հայաստանի բանկերում և յուրաքանչյուրը 1000-ական դոլար դնի իր հաշվեհամարի վրա, որպեսզի բանկերում փողը ավելանա և տնտեսությունը զարգանա:

Հիմա հարց 1-ին՝ մի՞թե Հրանուշ Հակոբյանը չգիտի, որ Հայաստանում բանկերը պատկանում են մի խումբ ուրախ տղաների, որոնք պարզապես զբաղվում են վաշխառուությամբ՝ բնակիչներին 20-ից ավելի բարձր տոկոսներով վարկեր տալով դարձնելով իրենց երկարաժամկետ ճորտը: Մի՞թե Հրանուշ Հակոբյանը հավատում է, որ Հայաստանի բանկերը այդ դեպքում կիջեցնեն վարկերի տոկոսները: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է Հրանուշ Հակոբյանի ասածը զարգացնել մեր տնտեսությունը… Այն պարզապես էլ ավելի կհարստացնի վերոհիշյալ մի խումբ ուրախ տղաներին:

Հարց 2-րդ՝ մի՞թե Հրանուշ Հակոբյանը հավատում է, որ Հայաստանի բանկերը ձեռք բերելով այդքան ավանդներ՝ կսկսեն դրանք ներդնել նաև պիտանի ոլորտներում, օրինակ՝ արտադրության մեջ, այլ ոչ թե միայն բացարձակապես անպետք էլիտար շենքերի շինարարության մեջ, որոնք հիանալի միջոց են մի խումբ ուրախ տղաների փողերը լվանալու համար:

Եվ այս երկու հարցերից բխում է 3-րդ հարցը՝ ո՞վ է եղել Հրանուշ Հակոբյանի տնտեսագիտության դասախոսը:

Ինչ վերաբերվում է նախարարի երկրորդ կոչին (այն է՝ սփյուռքահայերը հնարավորինս շատ և հնարավորինս հաճախ այցելեն Հայաստան՝ թեկուզ որպես զբոսաշրջիկ, և այստեղ ծախսեն իրենց գումարները)՝ այ դա, ի տարբերություն առաջինի՝ բավականին խելամիտ կոչ էր, և դրա հետ ես լիովին համաձայն եմ:

Բայց ամեն դեպքում երբ որևէ պաշտոնյա քննադատում է System of a down-ին և երկրի համար ինչ-որ բան անելու կոչեր է անում, կարծում եմ, որ նախ պետք է մտածի՝ իսկ արդյո՞ք ինքը նույն System of a down-ի չափ ինչ-որ բաներ ունի արած իր ազգի համար:

Կարեն Վարդանյան

Տեսանյւութը՝ Ա1+-ի

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Natalya:

    Վուուուուույ՜: Ասած ռուսի՝ ничто не предвещало. Внезапно, բոլորը դառցան տնտեսագետ: Հրանտ Բագրատյանը քիչա, հիմա էլ Հրուշնա խորհուրդներ տալիս: Փաստորեն, ինքը տե՞նց գիտի, հա: Ո՞ր Հայաստանի բակերում շատ փող լինի մեր տնտեսությունը կզարգանա: Բա ինքը չգիտի, որ դա վերաբերվումա այն երկրներին, որտեղ բանկերը վերահսկվում են պետության կողմից, և ոչ թե մի խումբ ուրախ տղաների կողմից, ոնց որ մեր մոտ: Մի խոսքով, հիմա ով քնից զարթնի, պետք է իրեն անպոչ շերեփի նման մեջ գցի: Ուֆ, չգիտեմ, չգիտեմ:

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *