International Media Holding-ը՝ Արցախում (լուսանկարներ)

timthumbInternational Media Holding-ի թիմը՝ հիմնադիր Արման Վարդանյանի նախաձեռնությամբ, եռօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր:

Այցի շրջանակներում IMH ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել արցախյան զորամասերում ծառայող ժամկետային զինծառայողների, կամավորների և ԶՈՒ հրամանատարական կազմի հետ:

IMH հիմնադիր Արման Վարդանյանը հանդիպումների ժամանակ նշել է հետևյալը.«Յուրաքանչյուր հայ զինվոր իսկական հերոս է՝ ունակ շարունակելու իր հերոս պապերի ու հայրերի հաղթական գործերը: Հայ ժողովուրդն իր հերթին ապացուցեց, որ պատրաստ է ամեն վայրկյան պաշտպանելու իր զավակներին: Մեր թիմը մեծապես կարևորում է այն աջակցությունը, որը ցուցաբերվում է Արցախին՝ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: Աննախադեպ է հայ ազգի համախմբվածությունը, մարտական ոգին և պատրաստակամությունը՝ աջակցելու և զորավիգ լինելու հայկական բանակին: Սահմանին կանգնած զինվորը և Արցախի բնակչությունը կարող է համոզված լինել, որ միայնակ չէ՝ թշնամու հրոսակախմբի առջև, քանի որ թիկունքում կա հզոր ուժ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Այցի ընթացքում IMH թիմն ականատեսն է եղել, որ շնորհիվ հզոր հայկական բանակի և փորձառու կամավոր ազատամարտիկների՝ այսօր մեր երկրի սահմաններն ամուր են և ամբողջական, իսկ մարտական ոգին՝ բարձր և անկոտրում: 

12933094_1010701215675197_1018365127070389489_n

12961473_1010701412341844_8699469658516155430_n

12992078_879281758844792_1529948239_n

13010279_879408275498807_1792500468_o

13010138_1012526118826040_117998317_o

12957127_1012527038825948_1481699473_n

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *