Իշխան Զաքարյանի հայտարարությունը

timthumbՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղարությունը տարածել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել’

«Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով անցկացնել Գողթ համայնքով, 7 կմ’ Կամարիս համայնքով, 4.8 կմ’ Ողջաբերդ համայնքով, 3.5 կմ’ Գեղադիր համայնքով և 3.5 կմ’ մինչև Հացավան: Ըստ այս ծրագրի պատասխանատուների հայտարարության’ նախատեսված է ոռոգել Գողթ համայնքում 705 հա, Հացավանում’ 120 հա, Ողջաբերդում’ 55 հա, Գեղադիրում’ 120 հա, «Ջրվեժ-Ձորաղբյուր» այգեգործական ընկերությանը պատկանող 260 հա և Ջրվեժի «Արգելոցապարկային համալիրի» 188 հա հողատարածքները:

Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *