ԻՊ-ն խոստովանել է, որ ՌԴ օդուժը ոչնչացրել է երեք դաշտային հրամանատար

timthumb

Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները խոստովանել են, որ ռուսական օդուժի հարվածների արդյունքում Հալեպի շրջանում ոչնչացվել է երեք դաշտային հրամանատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլ ովը:

«Գրոհայինները խոստովանել են, որ ռուսական օդուժի ռմբակոծության արդյունքում ոչնչացվել են դաշտային հրամանատարներ’ Աբու Նուրլբաղասին, Մուհամմեդ իբն Հայրաթը, Ալ-Օկաբան, ովքեր գործել են Հալեպի շրջանում»,- ասել է Կարտապոլովը:

Նրա խոսքով’ տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 18-ի գիշերը «Շամ Թալիբան» ավազակախմբի անդամների կողմից կազմակերպվել է իրենց հրամանատար Ամադ Զիյայի մարմնի տեղափոխումը, ով ոչնչացվել է Ջուբբ էլ-Ահմար լեռան շրջանում: Այդ շրջանում գործող մնացած ավազակախմբերը շտապ պահանջել են լրացուցիչ օգնություն, քանի որ կրել են մարդկային մեծ կորուստներ:

«Ասհիմ բնակավայրում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել դաշտային հրամանատար Աբու Բաքրի հուղարկավորությունը, ով ոչնչացվել է ռուսական օդուժի ռմբակոծություններից մեկի արդյունքում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ’ ասել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *