Обитель зла կամ 102-րդ ռազմաբազայի «արյունոտ երկուշաբթին»

10646922_1584897668404190_8757047424286631613_n
Գյումրու 102-րդ ռազմաբազայի հետ կապված հիշողությունները դեռ երկար կշարունակեն դաջված մնալ, թե գյումրեցիների, և թե ողջ հայության հիշողություններում: Որքան էլ որ զարմանալի է, ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող «առեղծվածները» շարունակվում են: Այսօր էլ Գյումրիում, Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դիակը:
Ավելի ուշ տեղեկանում ենք, որ զինծառայողի մահվան պատճառը, նախնական տեղեկություններով, ռազմաբազայի ներսում ծագած տարաձայնություններն ու անհաշտություններն են եղել:
Այսինքն ռազմաբազայում զինծառայողների միջև տիրում է անառողջ հարաբերություններ, որն էլ սպանությունների առիթ է դառնում:
Ինչպես երևում է, ռուսական ռազմաբազայում դեռևս դասեր չեն քաղել Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածից հետո: Այդ ժամանակ բազմաթիվ կարծիքներ էին հնչում առ այն, որ ռազմաբազայում տիրող կարգապահական բարձիթողի վիճակը պետք է կարճաժամկետում կարգավորել հետագայում նոր դժբախտություններից խուսափելու համար:
Եթե այն ժամանակ հետևողական լինեին, գուցե այսօր չհատուցեին ռուս զինծառայողի կյանքով: Այս ամենի ողջ պատասխանատվությունը, թերևս ռազմաբազայի հրամանատարական անձնակազմի ուսերին է:
Որոշ ժամանակ առաջ, երբ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը փոխվեց, հույս կար, որ ներքին կարգապահական բոլոր թերությունները կշտկվեն: Այնինչ, ռազմաբազայում տիրող բեսպրեդելը ոչ միայն չի դադարել, այլ ընդհակառակը, շարունակում է նույն տեմպերով խլել մարդկային նորանոր կյանքեր:
Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազան կամաց-կամաց նմանվում է «չարի կացարանի», որի անվան շուրջ միայն բացասական ու դժբախտ լուրեր են կապվում:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *