Բարիկադ թե՞ ընկերության սեփականություն

10547698_1571310123096278_7325970490087153717_n

Արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները, որպես արգելապտնեշ օգտագործում են «Սանիտեկ ՍՊԸ»-ի սեփականություն հանդիսացող աղբամանները:

Այնտեղ տիրող տրամադրություններից կարելի է եզրակացնել, որ գույքն ընկերությանը վերադարձնելու մտադրություն շարժման անդամաներն ամենևին չունեն:
«Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Գրավոր ներկայցրած հաղորման մեջ ընկրության աշխատակիցը նշում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող թվով 41 աղբամանները, որով ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս:

Եթե գլոբալ նայենք, ապա ընկերության ներկայացրած պահանջներն արդարացի են: Անկախ այն հանգամանքից, թե Բաղրամյանում հավաքված ցուցարարների պայքարն ազնիվ է, թե ոչ՝ փաստացի արգելապատնեշ հանդիսացող գույքը պատկանում է Սանիտեկ ընկերությանը և ակտիվիստների արարքը խախտում է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը:

Փաստենք, որ ցուցարարաները որպես այլընտրանք կարող են օգտագործել այնպիսի իրեր, որոնց կիրառմամբ վերջիններս չեն խախտում որևէ օրենք: Օրինակ՝ երկաթյա թափոններ, քարեր, փայտեր և այլն:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *