ՕԵԿ-ն ամեն ինչ զավեշտի է վերածում

10646922_1584897668404190_8757047424286631613_n

Խորհրդարանը հազիվ էր ազատվել ՕԵԿ պատգամավորների անիմաստ ու ոչինչ չասող հարցեր-ելույթներից, հիմա էլ ՕԵԿ-ականները պարապ ժամանակն անցկացնում եմ անձնական օգտագործման լրատվամիջոցներին՝ պտիչկա ապահովող հարցազրույցներ ապահովելով:
Նշենք, որ ՕԵԿ պատգամավորները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի ղեկավարին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը սկսեց ուղիղ հեռարձակումը խորհրդարանից:

Իրար հերթ չտալով ՕԵԿ-ականները կարդում են իրենց հրամցված տեքստերը, որոնք հաճախ իրավիճակը զավեշտի են վերածում:
Քիչ առաջ աչքովս ընկավ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը անմոռանալի հարցազրույցը: Նման հարցազրույցներ կարդալը, մանավանդ աշխատանքային օրվա ավարտին լիցքաթափվող նշանակություն ունի:

Էս մարդը չի ալարել երկու ժամ խոսում է մի հիմնախնդրից, որը ինչպես ինքն է ասում «մի քանի ժամվա ընթացքում լուծվել է»:
Մի ամբողջ հարցազրույց քաջարի օեկ-ականը պատմում է, թե ինչ գերմարդկային ճիգերի գնով է Ջրայինի Արամի հետ «մարտնչել» ու խնդիրը… մի քանի ժամվա ընթացում լուծվել է:

Արժե պատգամավորներին մեկ անգամ ևս սևով սպիտակի վրա հիշացնել՝ ՊԱՐՈՆԱՅՔ, ժողովրդի խնդիրները բարձրացնելը ոչ թե հերոսություն է ու ամեն գնով փիառվելու միջոց, այլ ձեր սուրբ պարտականությունը, ինչի մասին դուք դեռ չգիտեք:

Ժոռա Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *