Ով է ուզում դառնալ չինովնիկ

10646922_1584897668404190_8757047424286631613_n
Էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից կրկին շրջանառվում է կառավարության հնարավոր փոփոխության հարցը: Թվարկվում են վտանգի տակ գտնվող նախարարների անունները, խոսվում է նաև վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին՝ որպես հիմնավորում նշելով տնտեսական աճ ապահովելու խոստումը չկատարելը, խոշորածավալ ներդրումներ չապահովելը և այլն:
Հետաքրքիր է, որ տնտեսության խնդիրներով մտահոգվողները բոլորովին վերջերս խնդրահարույց էին համարում, որ այս նույն կառավարությունը անցած մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ է ապահովել՝ մեծացնելով երկրի արտաքին պարտքը:
Վարչապետն էլ իր հերթին հայտարարեց. այս տարի Հայաստանը տնտեսական աճ ունենալու է, և ոչ ավել, ոչ պական 2.5-ից 3 տոկոսի չափով: Ոչ պակաս հետաքրքիր իրավիճակ է տիրում նաև քաղաքական դաշտում: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, ի տարբերություն մեկ տարի առաջվա կեցվածքի, խոսում են ոչ թե կառավարության կամ կոնկրետ անձերի փոփոխության, այլ կառավարման քաղաքականության փոփոխության անհրաժեշտության մասին:
Հայ հեղափոխական դաշնակցությունն իր մոտալուտ ապագան փնտրում է սահմանադրական բարեփոխումների ծիրում, Բարգավաճ Հայաստանը «ծանր» հարվածից հետո փորձում է ոտքի կանգնել և ինտենսիվորեն վերանորոգում է հանրապետականից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող իր կենտրոնական գրասենյակը, ՀԱԿ-ի առաջնորդը Հայաստանում ունկնդիր չգտնելով մտմտում է Միացյալ նահանգներում Ցեղասպանության մասին իր տեսլականը դասախոսությունների միջոցով ներկայացնելու հնարավորության մասին …
Ոնց որ թե մնաց ՕԵԿ-ը, որ այդպես էլ չկարողացավ գտնել իր «արժանի» տեղը հայրենի ընդդիմության սանդղակում: ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներն էլ համառորեն չցանկացան «ախքոտվել» ու համալրել իրենց «ստվար» շարքերը: Ու հիմա, կարծես թե, հարմար առիթ է ներկայացել իրագործելու իրենց առաջնորդի՝ կառավարության ղեկավար դառնալու պատանեկության երազանքը: Ոնց որ թե դուք էլ գլխի ընկաք, թե որտեղից են սկիզբ առնում կառավարության հնարավոր փոփոխության մասին լուրերը:
Հ.Գ. Վատ է այն զինվորը, որ չի ուզում զորավար դառնալ. ռուս նշանավոր զորավար Սուվորովն է ասել: Բայց սա այն դեպքը չէ, ՕԵԿ առաջնորդն էլ վաղուց արդեն զինվոր չէ:

Ժոռա Խաչատրյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *