Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ

post8
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից՝ հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:
ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *