Թբիլիսիում փախչողները ադրբեջանցիներն էին, այլ ոչ թե հայերը (տեսանյութ)

Մայիսի 1–ից 3-ը Թբիլիսիում տեղի ունեցած՝ շոտոկան կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների բախման մասին լուրը և տեսանյութը արհեստական իրարանցում են առաջացրել համացանցում և ադրբեջանական լրատվամիջոցների, իսկ որ ավելի ցավալի է՝ նաև մի շարք հայկական լրատվամիջոցների կողմից էլ լուրը և տեսանյութի կադրերը սխալ մեկնաբանվելով՝ փորձ է արվել արհեստական ու անհարկի սկանդալ ստեղծելու, և այս ամենը՝ հայ մարզիկներին վարկաբեկելու հաշվին: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, դժվար չեղավ պարզել հենց ականատեսների և միջադեպի մասնակիցներից: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը National.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրականում բախումը սկսվել է ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի հավաքականում հանդես եկող հայազգի մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև կոնֆլիկտից, որը եղել է զուտ սպորտային և քաղաքականության հետ որևէ առնչություն չի ունեցել: Արդյունքում այն վերածվել է ավելի խոշոր բախման, որի ժամանակ ոչ թե ադրբեջանցիներն են ծեծել հայերին, այլ հակառակը՝ ադրբեջանցիները եղել են ծեծվողի դերում և դահլիճից փախչողներն էլ, որոնք երևում են տեսանյութում, հենց ադրբեջանցիներն էին: Այնինչ որոշ լրատվամիջոցների կողմից դրսևորվել է անբարեխիղճ մոտեցում և առանց ճշտելու հանգամանքները ու հիմնվելով ադրբեջանական կեղծ տեղեկատվության վրա՝ փորձ է արվել ներկայացնել հակառակը՝ փախչողներին ներկայացնելով իբրև հայեր և դրանով իսկ վարկաբեկելով մեր մարզիկներին:
Տիգրան Մուրադյանը հիշեցրեց նաև 2005թ. Կիպրոսում տեղի ունեցած միջադեպը, երբ միջազգային մրցաշարի ժամանակ ադրբեջանցի կարատեիստները հարձակվել էին հայ կարատեիստների վրա, ինչի հետևանքով տեղի էր ունեցել բախում: Արդյունքում Ադրբեջանի հավաքականը որակազրկվել էր 1 տարով և ստիպված էր եղել պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանի մարզական պատվիրակությունից, իսկ Ադրբեջանի հավաքականի մարզիչները պարտավորվել էին այսուհետ վերահսկել իրենց մարզիկների վարքը: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները այս դեպքում նույնպես ընդունակ չեն կատարելու ստանձնած պարտավորությունները, այդ պատճառով էլ հայ մարզիկները ստիպված են լինում նրանց հասկացնել դա ապտակների օգնությամբ: Դե ինչ, եթե ադրբեջանցիներին դուր է գալիս մշտապես լինել ծեծվողի, պատժվողի, ապտակ ստացողի և խայտառակ ձևով փախչողի դերում, ապա դա նրանց ընտրությունն է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. 11/05/2015

    […] ֆեդերացիայի հավաքականի ավագ մարզիչ Տիգրան ՄուրադյանըNational.am-ի հետ զրույցում պատմել է Թբիլիսիում հայ և ադրբեջանցի […]

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *