Եթե ևս մի քանի օր Ռուսաստանը նույն տեմպով շարունակի՝ Անկարայի դիվանագիտական կրակոցները կվերափոխվեն սահմանային կրակոցների

10153642_830084037041935_8923275192446185522_n-216x300

Եթե ևս մի քանի օր Ռուսաստանը նույն տեմպով շարունակի Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել, ապա Անկարայի դիվանագիտական կրակոցները կվերափոխվեն սահմանային կրակոցների: Թուրքիան այնքան է ջղաձգվել, որ այլևս քուրդ-թուրքական հակամարտության կենտրոնում, Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիրաբեքիրում, Արևմուտքին և կոալիցիոն անդամ երկրներին թույլատրել է կուտակել զինտեխնիկա: Այս քայլով Անկարան շատ վտանգավոր խաղ խաղաց: Չի բացառվում, որ բացառապես քրդերով բնակեցված բնակավայրերում մի գիշերվա մեջ ամբողջ զինտեխնիկան անցնի նոր ձևավորվող Քուրդիստանի ձեռքը:
Պետք է փաստեմ, որ սեպտեմբերի 30-ից հետո քրդական շարժումը անցել է նոր որակական փուլ: Եթե առաջ ճանապարհներին տեղակայված ռումբերի միջոցով էին կատարվում պայթեցումներ և մարդկային կորուստ տալիս թուրքական զինուժին, ապա այժմ հենց քրդերն են նախահարձակ լինում ռազմաբազաների, ոստիկանական բաժանմունքների վրա, նույնիսկ կարողանում են ցած բերել անօդաչու թռչող սարքեր:

Կարեն Հովհաննիսյան (Կիլիկիա Հայաստան) Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *