Աշխարհում թիվ մեկ ահաբեկչական կառույցը՝ ներկայիս թուրքական պետությունը «պատժում է» Եվրոպային

12227817_1053064634743873_5143515824929550147_n

Առանց կրակ ծուխ չի լինում…Դեռևս հոկտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ միայն Անկարան կարող է միջնորդ հանդիսանալ ԻՊ-ի և արտաքին աշխարհի միջև , խաղաղության հասնելու համար: Ի դեպ այս միտքը մեծ խանդավառությամբ ընդունվեց հենց եվրոպական երկրների և Արևմուտքի կողմից, քանի որ իրենց համար Ռուսաստանը շրջանցող ճանապարհ էր բացվում կարծես թե: Սակայն ընտրություններից հետո Եվրոպայի խիստ քննադական զեկույցները՝ Թուրքիայում անցկացված ընտրությունների հետ կապված, կրկին սրեցին Եվրոպա-Թուրքիա գոնե առերևույթ լավ թվացող հարաբերությունները:
Իմ կարծիքով Թուրքիան «պատժում է» Եվրոպային, ցանկանում է բարձրացնել իր դերակատարությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ հենց իր գիտությամբ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության հաշվին:
Կարծիքս հիմնավորող երկու փաստարկ ունեմ: Նախ, ԻՊ-ին մինչև վերջերս բացահայտ, այնուհետև ներքին կարգով հովանավորում ու աջակցում է Էրդողանը, հետո՝ թուրքական պետական մեդիադաշտը ընդամենը երկու տողով է անդրադարձել Փարիզի ահաբեկչությանը և տողատակին հասկացրել, որ իսլամիստների հետ զենքի լեզվով չի կարելի խոսել:
Աշխարհում թիվ մեկ ահաբեկչական կառույցը, որին պաշտոնապես ընդունում և իրենց սեղանների շուրջ աթոռ են առաջարկում աշխարհի երկրները՝ դա ներկայիս թուրքական պետությունն է…

Կարեն Հովհաննիսյան (Կիլիկիա Հայաստան) Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *