Անցած շաբաթը Թուրքիայի համար…

12167635_1040794675970869_1345075875_n1

Անցած շաբաթը Թուրքիայի համար եղավ բավականին լարված և արյունալի: Նոյեմբերի երեքին PKK-ն հայտարարեց միակողմանի զինադադարի ավարտի մասին, որից անմիջապես հետո Դիարբեքիր նահանգի տարբեր քաղաքներում սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք բերեցին երկուստեք զոհերի և վիրավորների: Սիլվանում և Սուրում հայտարարվել է պարետային ժամ: Դիարբեքիր նահանգում PKK-ի կատարած ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 3-8 զոհվել է թուրքական բանակի 11 զինվոր վիրավորվել 27, զոհվել է թուրքական ոստիկանության 5 ոստիկան վիրավորվել 3-ը: Խաղաղ բնակչության շրջանում ևս կան զոհեր՝ հիմնականում 18-25 տարեկաններ:
Անհանգիստ է եղել նաև Մարդինում և Հաքքարիում: Ի տարբերություն Դիարբեքիրի այս շրջաններում անցած շաբաթը ավելի արյունալի և սուր էր ռազմական իրավիճակը: Ինչպես ամեն անգամ, թուրքական բանակը վանդալիզմ էր ենթարկել քրդական գերեզմանները, այնուհետև փորձ էր արել մտնել Հաքքարի քաղաք, որտեղ հանդիպել էր ուժեղ դիմադրության: Շըրնաքում ևս անհանգիստ է եղել, հրիթռակոծվել են բնակավայրեր, բնակելի տներ: Ընդհանուր առմամաբ այս շրջաններում քրդական կողմը ունեցել է ավելի քան 50 զոհ և մեծ քանակությամբ վիրավորներ: Թուրքական բանակը քանի որ գործել է երկնքից և բավականին հեռավորությունից, համեմատաբար կրել է քիչ մարդկային կորուստներ՝ 7 զոհ և 18 վիրավոր:

Կարեն Հովհաննիսյան (Կիլիկիա Հայաստան) Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *