Թուրքիան հայտնվել է իր իսկ ցայտոստանում

12167635_1040794675970869_1345075875_n

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթունն իրականցրած երկու մահապարտ ահաբեկիչները Թուրքիա էին եկել 2014 թ. Սիրիայից և բնակվում էին Ադյամանում: Ի դեպ սույն թվականի հունիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում հնչեցված պայթունի հեղինակների փաստաթղթերում ևս, որպես մշտական բնակության վայր, նշված էր Ադյամանը: Ադյամանում Սիրիայից գաղթած քրդերը, որոնց քուրդ լինելն էլ սակայն վստահ չի կարելի պնդել, ակտիվ կապերի մեջ են ՙԻսլամական պետության՚ զինյալների հետ:

Ստացվում է, որ մինչև 2015թ. հունիսի սկզբերը Թուրքիայի աջակցությունը վայելող ՙԻսլամական Պետության՚ զինյալները այժմ դուրս են եկել Թուրքիայի դեմ: Սեպտեմբերի 30-ից հետո, երբ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել այս խմբավորման ռազմաբազաներին, իսլամիստները Սիրիայից սկսեցին դուրս գալ: Եվ ահա իսլամիստ ահաբեկիչները հայտնվել են Թուրքիայում և Թուրքիայի համար սկսել են ստեղծել խնդիրներ, որոնք կարող են հետագայում սերտ աճել քրդական հակամարտության հետ և Թուրքիան դարձնել երկրորդ Սիրիա:

Այս ամենը լավ գիտակցելով Անկարան, այժմ փորձ է անում Ադյամանում հաշվառել Սիրիայից գաղթած փախստականներին, դնում է արգելանք ազատ տեղաշարժի վրա: Սակայն, ինչպես ասում են, գնացքը շարժվել է և այլևս ոստիկանական ուժերով անհնար է կանգնեցնել իսլամիստ ահաբեկիչների գործողությունները Թուրքիայի տարածքում: Անկարան, կամ իր նախկին կապերի շնորիվ պետք է օգնության խոստումներ տա իսլամիստներին, կամ էլ ակտիվ ռազմական գործողություններ սկսի, որը վերջնականապես անդունդը կգլորի Թուրքիային:

Հայաստանի շահը այս ամենից այն է, որ կունենանք անկայուն, ներքին խնդիրներով լի հարևան Թուրքիա: Բայց, եթե իսլամիստները փորձեն քրդերի հետ համագործակցել և հաստատվել մեր պատմական հայրենիքի հողերի վրա, դա արդեն մեզ համար, մեղմ ասած, ձեռնտու տարբերակ չէ: Սակայն իսլամիստների և քրդերի համագործակցությունը Թուրքիայում քիչ հավանական եմ համարում:

Կարեն Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *