Էրդողանը այլևս կորցրել է իրականության զգացողությունը

12167635_1040794675970869_1345075875_n

Թուրքական բանակը սյուն թվականի հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հարձակվել է Սիրիայում ձևավորված քրդական ինքանվարության վրա: Փաստացի YPG -ի հսկողության տակ գտնվող Թուրքիային սահմանակից Թելլ-էլ-Աբյադ սիրիական քաղաքի վրա հարձակման փաստը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է թուրքական զինուժի գլխավոր շտաբը: Թուրքական կողմը , նախ մեկ օր առաջ փակել է այս հատվածում սահմանային անցակետը, ապա՝ մեկ օր անց, անցել է ակտիվ ռազմական գործողության: Իհարկե YPG-ի զինված ուժերը տվել են հակահարված, որի հետևանքով թուրքական բանակը կրել է լուրջ մարդկային և տեխնիկական վնասներ: Այս փաստը խոսում է մի բանի մասին, որ Թուրքիան այժմ փորձ է անում կոտրել քրդերի դիմադրությունը՝ հարձակվելով քրդական ինքանավարության վրա, իբր ցույց տալու համար քրդական ինքնավարության խոցելիությունը:

Այս սահմանային լարվածության վրա չի նվազում լարվածությունը Թուրքիայի ներսում ՝ մասնավորապես Մուշում, Մարաշում, Այդինում և Դիարբեքիրում: Դիրաբեքիրում, ԻՊ-ի ահաբեկիչների անվան տակ, ձերբակալում են քուրդ ակտիվիստներին, իսկ դիմադրություն ցույց տվողներին պարզապես գնդակահարում են, ինչպես տեղի է ունեցել սյուն թվականի հոկտեմբերի 26-ին: Մարաշում նույնպես հոկտեմբերի 25-ին ոստիկանությունը ահաբեկչի անվան տակ փողոցում գնդակահարել է մի քրդուհու՝ Արմութլու Քեմեվլիին: Կարող եմ թվարկել հոկտեմբերի 26-ին ահաբեկիչների անվան տակ գնդակահարվածների անունները ,սակայն կբավարավեմ միայն նշելով այն փաստը, որ թուրքական ոստիկանության կողմից սպանվածները հիմնականում կանայք և 16-18 տարեկան պատանիներ են: Մուշում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել են ոչ ավել ոչ պակաս Մուշի ԺԴԿ- ի քաղաքային կառույցի ղեկավար Իլչե Իշբաշկանին, ով համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու է, և հինգ ակտիվ կուսակցականների:

Մեկ բան ակնառու է, որ Էրդողանը այլևս կորցրել է իրականության զգացողությունը: Այս գործողությունները չեն մնա անպատասխան , իսկ պատասխանը, կարծում եմ, կլինի ավելի դաժան և ճակատագրական Թուրքիայի կամ հենց Էրդողանի համար: Էրդողանը շատ լավ հասկանում է, որ համեմատաբար խաղաղ Մուշում, Այդինում, Մարաշում փողոցներում գնդակահարելով ակտիվ քրդերին, նա այդ վայրերում ևս բորբոքում է քուրդ բնակչությանը, որոնք կարող են դուրս գալի զինված պայքարի, որն էլ հենց պետք է Էրդողանին , որպիսզի այս բնակավայրերում ևս ընտրությունները տեղափոխի մեկ այլ, ավելի ՙապահով՚ , բնակավայր, ինչպես արվել է Ջիզրեյի, Սիլոփիի, Սիլվանի դեպքում: Քրդամետ կուսակցությունները այս խաղը շատ լավ են հասկանում և անընդհատ կոչ են անում քրդերին, որպիսզի չտրվեն սադրանքների, բայց թե սա որքա՞ն կտևի՝ ցույց կտա ժամանակը:

Կարեն Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *