Թուրքիան այսօր և այս պահի դրությամբ

12167635_1040794675970869_1345075875_n

Թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա քաղաքը, որի արդյունքում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 զինյալներ:

Շըրնակ նահանգի Բեյթյուշշեբափ բնակավայրում թուրքական բանակի իրկանացված հատուկ ռազմական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 15 քրդեր, որոնք կասկածվում են PKK-ի հետ կապ ունենալու մեջ: Ձերբակալվածների տներից հայտնաբերել և առգրավել են պայթուցիկ նյութեր, կարևոր ռազմական փաստաթղթեր:

Վան նահանգի Էրջիշ քաղաքում նույնպես իրականացվել է ռազմական հատուկ գործողություն: Գործողության արդյունքում հայտնաբերվել է 30 միավոր հակատանկային RPG-7 հրթիռ, 22 Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ: Այս պահին քաղաքում բախումները շարունակվում են:

Շըրնակ նահանգի Իդիլ բնակավայրում Հայրենական Հեղափոխական երիտասարդական շարժումը (YDG-H) և PKK- ն համատեղ ռազմական գործողություններ են իրականացնում թուրքական զինուժի դեմ: Այստեղ չնայած հայտարարված չէ պարետային ժամ, սակայն քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս ,չեն գործում հանրային սննդի և այլ օբյեկտներ, ինչպես նաև փակ են դպրոցները:Քուրդ զինյալները մութն ընկնելուն պես սկսել են ակտիվ ռազմական գործողություններ իրականացնել թուրքական զինուժի դեմ: Փողոցներում փորված խրամատները դժվարացնում են թուրքական բանակի զինտեխնիկայի առաջխաղացումը:

Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը անցել է քրդերի տիրապետության տակ: Այժմ բախումներ են տեղի ունենում քաղաքի սահմաններից դուրս:

Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքը նույնպես անցել է քրդերի տիրապետության տակ: Սակայն այս պահին Յաֆես և Սուր թաղամասերում ընթանում են մարտեր քրդերի և թուրք զինվորականների միջև: Այս թաղամասերի բնակիչները թողել են իրենց բնակարանները և խորացել քաղաքի խորքերը: Հաղորդվում է, որ երկու թաղամասերն էլ կրում են լուրջ նյութական վնասներ, քանի որ թուրքական բանակը տանկերով ռմբակոծում է այն:

Կարեն Վարդանյան (Կիլիկիա Հայաստան) Facebook 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *